2007թ.-ից գործող «A.K.L. Hovhannisyan» հայկական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրած «Առողջ կոկորդ» բալզամը կանխում է գրիպը, բուժում բերանի խոռոչի հիվանդությունները:
«Ճապոնացիները խոստացել են 2018թ. ունենալ դեղահաբ, որը մեկ օրվա ընթացքում կբուժի գրիպը, իսկ մենք արդեն մեկ տարի արտադրում ենք այս բալզամը»,- հպարտությամբ նշում է բժիշկը:
Օգտագործման եղանակը պարզ է. մեկ թեյի գդալ պահում եք բերանում մի քանի րոպե, ապա կուլ եք տալիս, ու մի քանի րոպե անց տարբերությունը զգում եք:
Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ բալզամն ունի միայն մեկ հակացուցում.
«Բալզամի մեջ ակնամոմ կա, և, եթե մարդն ալերգիկ է մեղվաբուծական արտադրանքերի նկատմամբ, չի կարող սա օգտագործել: Բաղադրության մեջ մտնում է ակնամոմ, իմբիրի արմատ, յոդ և այլ բնական միջոցներ: Եթե առավոտյան արթնացել եք ու զգում եք՝ բերանի խոռոչում խնդիրներ կան, կամ քիթն է փակվում, ապա օգտագործեք սա: Ակնամոմը վերացնում է բոլոր տեսակի վարակները»:
Բժշկից հետաքրքրվեցի՝ երկար ժամանակ ունեմ նշիկների բորբոքում, օգտագործում եմ մի շարք դեղամիջոցներ, նույնիսկ լազերային միջամտություն է եղել, բայց դրական արդյունք, այնուամենայնիվ, չկա, այս դեղամիջոցը երաշխավորո՞ւմ է բուժում, և նա առաջարկեց տեղում փորձել «Առողջ կոկորդ» բալզամը:
Մի քանի րոպե անց որոշակի դրական ազդեցություն զգացի, սակայն որոշեցի մի քանի օր օգտագործել, հետո նոր հոդված գրել այս արտադրանքի մասին: Ինձ մոտ քրոնիկ բորբոքային վիճակ է, ու բալզամը դեռևս միայն մեղմում է կոկորդումս առկա տհաճ երևույթների ազդեցությունը, բայց լիովին դեռ չի բուժել: Թեպետ մյուս դեղամիջոցները դա էլ չէին անում: Բժիշկը խորհուրդ տվեց բալզամն օգտագործել այնքան ժամանակ, մինչև քրոնիկ վիճակն անցնի. նա լիովին բուժում երաշխավորեց: Դեղամիջոցի 250 մլ/գ տարողությամբ սրվակի մեծածախ գինը 3500 դրամ է:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում