Մազաթափությունը տարածված խնդիր է, որն արագ լուծում է պահանջում։ Econet.ru կայքը ներկայացրել է դիմակներ՝ խնդրից ազատվելու համար։
- Դիմակ՝ ռոզմարինով և ավոկադոյով
- հասած ավոկադոյի ½ հատված
- 1 ձվի դեղնուց
- 2-3 թեյի գդալ կռատուկի յուղ կամ 1-2 գդալ գերչակի յուղ
- ռոզմարինի եթերային յուղի 10-12 կաթիլ
Ավոկադոն տրորեք, խառնեք դեղնուցի հետ, իրար խառնեք եթերային յուղերը։ Ապա խառնեք բոլոր բաղադրիչները, մերսող շարժումներով քսեք մազարմատներին լվանալուց 30-40 րոպե առաջ։ Դիմակի մնացած հատվածը քսեք մազերին։ Գլխարկ դրեք կամ պոլիէթիլենային տոպրակով փակեք մազերը։ Մազերը նախ՝ լվացեք սառը ջրով, ապա տաք ջրով՝ սովորականի նման։ 6-12 շաբաթվա ընթացքում կրկնեք շաբաթը 1-3 անգամ։
- Դիմակ՝ կարմիր պղպեղով և բանանով
- ½ հասած բանան
- 1 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ
- 2 ճաշի գդալ կոկոսի կամ այլ յուղ
Տրորեք բանանը։ Կոկոսի յուղը մի փոքր տաքացրեք գոլորշու վրա, խառնեք կարմիր պղպեղի հետ, ավելացրեք բանանը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Դիմակը քսեք մազարմատներին։ Պետք չէ այն քսել մազերի ողջ երկարությամբ, քանի որ կարմիր պղպեղը կարող է չորացնել մազերը։ Սրբիչը փաթաթեք մազերին։ 20-60 րոպե անց տաք ջրով լվացեք գլուխը։ 10-12 շաբաթվա ընթացքում կրկնեք կուրսը 4-7 օր անց։
- Դիմակ՝ սուրճով
- ½ բաժակ սուրճ (100 մլ)
- 1 ճաշի գդալ ծովի աղ
- ռոզմարինի 12-15 կաթիլ
- 2 թեյի գդալ գերչակի կամ կռատուկի յուղ
Խառնեք գերչակի և ռոզմարինի յուղերը, ավելացրեք աղ, լավ խառնեք։ Ստացված խառնուրդը լցրեք սուրճի մեջ և մերսելով՝ քսեք մազարմատներին։ Դիմակը մազերին թողեք 1-2 ժամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը