Բացի հրաշալի համից՝ թեյը նաև զարմանալի բուժիչ հատկություններ ունի։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե որ թեյերը կօգնեն տարբեր խնդիրների դեպքում։
Գլխացավ և արյան վատ շրջանառություն՝ դարչինով թեյ
Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ դարչինը հանգստացնում է գլխացավը, որն առաջանում է սինուսիտի կամ այտուցի պատճառով։ Հիշեք, որ թեյն ավելի լավ է ստացվում, երբ օգտագործում եք ոչ թե դարչինի փոշին, այլ փայտիկները։
Մրսածություն և կոկորդի ցավ՝ կիտրոնով թեյ
Կիտրոնի հիմնական գաղտնիքը վիտամին C-ի պարունակությունն է։ Թթվային միջավայրը բարենպաստ ազդեցություն է ունենում կոկորդի վրա, իսկ բնական հակաօքսիդանտները մաքրում են քիթը։ Թեյը կարող եք պատրաստել ինչպես՝ չորացրած, այնպես էլ՝ թարմ կիտրոնով։
Դաշտանային ցավեր և այտուցներ՝ նարնջի ծաղիկներով թեյ
Այս ծաղիկները նուրբ, մեղրանման համ ունեն։ Դրանք հաճախ են օգտագործվում բժշկության մեջ։ Կարող են թեթևացնել դաշտանի ընթացքում առաջացող ցավերը և այտուցները։
Կոկորդի չորություն և հազ՝ ուրցով թեյ
Ուրցը վաղուց է հայտնի՝ որպես բուժիչ միջոց։ Այն կարող է թեթևացնել նաև կոկորդի չորությունն ու հազը։
Որովայնի գրգռում՝ կոճապպղպեղով թեյ
Կոճապպղպեղը կարող է օգնել նաև որովայնի փքվածության, դիարեայի դեպքում։
Անհանգստություն և սթրես՝ պասիֆլորայով թեյ
Այս թեյը կարող է հանգստացնել իմպուլսիվությունը, ագրեսիան։ Այն պետք է թրմել 10 րոպեից ոչ պակաս։
Ալարկոտություն՝ անանուխով թեյ
Ուղեղի ակտիվությունը խթանելու համար պարտադիր չէ օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ սուրճ խմել։ Բավական է պատրաստել անուշաբույր թեյ անանուխով։ Այն թարմացնում է, սթափեցնում, հստակեցնում մտքերը։ Ցանկության դեպքում կարող եք մեկ գդալ մեղր ավելացնել։
Անհանգստություն՝ երիցուկով թեյ
Աշխատավայրում ծանրաբեռնվածության, տանը խնդիրների պատճառով կարող է նյարդային լարում առաջանալ։ Այս դեպքում ձեզ կարող է օգնել երիցուկով թեյը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը