Բազմաթիվ մրգեր, բանջարեղենի տեսակներ և համեմունքներ համադրելիս՝ ստանում ենք այնպիսի հզոր դեղամիջոցներ, որոնք օգնում են մի շարք առողջական խնդիրների դեմ:
Գուցե տարօրինակ հնչի, սակայն կաթն ու սխտորը նույնպես օգնում են բուժել մի շարք առողջական խնդիրներ:
Կաթով և սխտորով դեղամիջոցի բաղադրություն
500 մլ կաթ
10 պճեղ սխտոր
2-3 թ/գ շաքար
250 մլ ջուր
Կաթսայի մեջ լցրեք ջուրն ու կաթը, ապա ավելացրեք սխտորը: Կաթսան դրեք միջին կրակի վրա և թողեք եռա, ամբողջ ընթացքում խառնեք: Ամբողջ խառնուրդը քամեք և շաքարավազ ավելացրեք: Խմեք խառնուրդը գոլ վիճակում:
Խառնուրդի օգտակար հատկանիշները
Օրական 3 անգամ խմեք այս խառնուրդը՝ թոքաբորբը բուժելու նպատակով
Օգտակար է սրտանոթային համակարգի համար
Խառնուրդը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակն ու կանխարգելում է անոթային խցանումների առաջացումը: Եթե խմիչքը պատրաստեք ոչ յուղոտ կաթով, շատ ավելի առողջարար կլինի:
Արթրիտ
Այս խմիչքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բորբոքային գործընթացները և արթրիտային ցավերը:
Անքնություն
Խառնուրդը հանգստացնում է նյարդերն ու օգնում է անքնության դեպքում:
Հազ
Խառնուրդին ավելացրեք քրքում, և այն անմիջապես կհանգստացնի հազը:
Խոլեստերին
Ընդունեք խառնուրդը 7 օր շարունակ և կիջեցնեք վատ խոլեստերինի մակարդակը:
Մարսողություն
Սխտորը հականեխիչ ազդեցություն ունի, սա նշանակում է, որ այն խթանում է իմունային համակարգն ու մարսողությունը: Այն նաև մաքրում է ավշային համակարգն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:
Անպտղություն
Սխտորով կաթը հրաշալի է նաև անպտղության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը