Հաստ աղիքի քաղցկեղը չափազանց վտանգավոր եւ շատ տարածված հիվանդություն է: Շատ հաճախ դրա զարգացման ռիսկը կապված է մարդու կենսակերպի հետ:
Մեթաանալիզի համաձայն՝ որոշակի դեղամիջոցներ եւ սննդամթերքներ իջեցնում են այս տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը, ասվում է Gut ամսագրի հրապարակման մեջ:
Բայց կան նաեւ գործոններ, որոնք մեծացնում են այս ռիսկը:
Այսպես, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կարմիր եւ վերամշակված մսի կանոնավոր օգտագործման դեպքում հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունն աճում է 12-21%-ով: Ավելին, այդ ռիսկը մեծանում է օգտագործվող մսի քանակի հետ միասին: Սա վերաբերում է այնպիսի մթերքների, ինչպիսիք են երշիկը, նրբերշիկը, բեկոնը եւ այլն:
Ռիսկի մեկ այլ գործոն են սպիրտային խմիչքները: Ալկոհոլը քաղցկեղի ռիսկի հետ կապված է նույնիսկ ուսումնասիրված ամենացածր դոզաների դեպքում, որոնք համարվում են համեմատաբար անվտանգ (օրական 1-2 չափաբաժին):
Աղիների առողջության վրա ծայրաստիճան բացասաբար կարող է ազդել նաեւ սննդկարգում բջջանյութի պակասը, ինչպես պնդում են շատ մասնագետներ:
news.am