Ավոկադոյի օգտագործումը կարող է հանգեցնել տոքսիկ թունավորման։ Այս մասին զգուշացրել է նյարդաբան Իգոր Մացոկինը (Ռուսաստան)։
Gazeta.ru-ի հաղորդում է, որ ծառի կեղեւում, կորիզում եւ պտղի կճեպում պարունակվում է տոքսին՝ պերսին։ Բժիշկն ընդգծել է, որ ավոկադոյի օգտագործումը մարդուն կրիտիկական վիճակի չի հասցնի, սակայն այդ նյութի կուտակումը կարող է հանգեցնել աղիների ախտահարման։
«Պերսինի ամենամեծ կոնցենտրացիան կորիզի մեջ է, բայց այն կա նաեւ բույսի կեղեւում եւ պտղի կճեպի մեջ… Այն կարող է նաեւ ուժեղ ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչպես եղնջացանը»,- զգուշացրել է մասնագետը։