Գիտե՞ք, որ գազարի 90%-ը ջուր է: Այն հարուստ է նաեւ բետակարոտինով եւ այլ անտիօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից եւ ամրացնում սիրտ-անոթային համակարգը: Ավելացրեք գազարը աղցանի մեջ կամ օգտագործեք այն որպես միջուտեստ:
Ցանկանում եք մինչեւ լանչի ժամը քաղցի զգացողություն չունենա՞լ: Այդ դեպքում նախաճաշին ձու պատրաստեք: Դրանք ավելի քիչ կալորիաներ են պարունակում, քան Դուք կարծում եք: Պինդ խաշած ձուն 78 կկալ է պարունակում եւ շատ պրոտեիններ, հետեւաբար՝ շատ հագեցնող է:
Եթե մտածում եք, թե ինչ արագ եւ հարմար միջուտեստ (snack) կարելի է ուտել եւ չընդունել անիմաստ կալորիաներ, ապա կարող եք ուտել նուշի 14 հատիկ՝ չգերազանցելով 100 կալորիան: Նուշը հարուստ է պրոտեիններով եւ մանրաթելերով, որը կօգնի հագեցնել քաղցը:
Գիտե՞ք, որ կծու տաքդեղը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որով կարող է մրցել նարինջի հետ: Բացի այդ, այն նաեւ պարունակում է վիտամիններ A, B, եւ E:
Դդումով ապուրները եւ այլ ուտեստները բավականին տարածված են մեզանում, իսկ ի՞նչ կասեք դդմի կորիզների մասին: Դրանք հարուստ են մագնեզիումով, որն անչափ օգտակար է սրտի համար, ինչպես նաեւ՝ մկանների ուժի: Ավելացրեք դդմի կորիզներն ապուրի կամ աղցանի մեջ:
Ցանկանո՞ւմ եք բարելավել Ձեր մաշկը: Անտիօքսիդանտները պաշտպանում են մաշկը ծերացումից եւ վնասումից: Դրանք կան բազմաթիվ մրգերում եւ բանջարեղենում (լոլիկ, ծիրան, քաղցր կարտոֆիլ, մանդարին, տաքդեղ), սակայն առավել հաճախ հանդիպում են հատապտուղներում:
Եթե մարզվում եք, ապա Ձեր սննդակարգում սպանախ ավելացրեք: Ո՛չ, այն չի ապահովի Ձեզ բիցեպսներ, սակայն դրա մեջ պարունակվող հյուսվածքները, մագնեզիումը, վիտամին C-ն անչափ օգտակար են առողջության համար:
Ելակը 91% ջուր է պարունակում եւ անտիօքսիդանտներ, հատկապես՝ ֆլավոնոիդներ, որն օգնում է ուղեղի աշխատանքին:
Լոլիկները ավելին կարող են անել, քան ուտեստին գույն եւ քաղցրություն հաղորդելը: Դրանք ջրի լավ աղբյուր են, ինչպես նաեւ՝ անտիօքսիդանտների, որոնց մեջ է մտնում լիկոպինը: Այն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: