Բազուկի օգտակար հատկությունների մասին
Advertisement 1000 x 90

Բազուկի օգտակար հատկությունների մասին

Երեկ բազուկ էի գնում, ու մի կին շատ դժգոհ արտաբերեց, թե՝ բա, էդ ի՞նչ ա, որ առնում եք․․․ Չգիտեմ ինչ անձնական խնդիր ուներ այս կինը բազուկի հետ, բայց մտածեցի, որ օգտակար կլինի կիսվել, թե այս սեզոնային, տեղական բանջարեղենը ինչ հայտնի ու քիչ հայտնի օգտակարություններ ունի։ #ԹողՔոՍնունդըԼինիՔոԴԵղը

Եվ այսպես․

ՆԻՏՐԱՏՆԵՐ

Բազուկը պարունակում է մեծ քանակի նիտրատներ, որոնք բերանի խոռոչի մանրէների կողմից քայքայվում են մինչև ազոտի օքսիդ, որն էլ արտահայտված անոթալայնիչ է։ Լայնացնելով անոթները, այն մեծացնում է արյան՝ թթվածնի ու սննդարար նյութերի հոսքը դեպի տարբեր օրգաններ։

Ավելացնելով արյան հոսքը դեպի ուղեղ և, հատկապես ճակատային կեղևային մաս, այն լավացնում է մարդկանց կոգնիտիվ ընդունակությունները։

Ավելացնելով հոսքը դեպի մկաններ, այն ստանում է էրգոգենիկ նշանակություն՝ լավացնում է մարզիկների տոկունությունը։ Շատ սպորտսմեններ այն օգտագործում են բազուկը, հյութը կամ բազուկի փոշուց հավելումները որպես մարզումների համար էներգիայի աղբյուր ու տոկունության բնական խթանիչ։

Անոթների լայնեցումը շատ դրական ազդում է նաև սիրտ- անոթային, թոքային հիվանդությունների կանխարգելման և բուժման մեջ։ Մասնավորապես, իջեցնում է արյան զարկերակային ճնշումը։

ԲԵՏԱԼԱՅՆ (BETALAIN)

Բազուկի կազմի մեջ մտնող բնական հակաօքսիդանտ է բետալայնը, որն ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, նաև՝ որոշակի օգնում է կարգավորել արյան լիպոպրոտեիդների կազմը (խոլեստերիններ) և արտահայտված հեպատոպրոտեկտոր է #ԼյարդիԲարեկամ։

Եվ, իհարկե, բազուկի մեջ բջջանյութի բարձր պարունակությունն օգնում է փորկապությւոնների ժամանակ։ Դրա մասին, համոզված եմ, որ արդեն գիտեք․․․

Ոնց որ` այսքանը,

Սիրով,

Վ․

#ՍպասումեմՁերՀարցերին

#ԻսկՀակացուցումՉկա

#ԻնչքանՈւտենքՈրԼավԼինի

#ԲաԿարողաՀյութըՔամենքԽմենք

#ՎերջըԻնչՍարքեցիքԷդԲազուկից

#ԲաԷդԿինըԾանոթէր

Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից