Թեյի ո՞ր տեսակներն են օգնում կոկորդի ցավի դեպքում
Advertisement 1000 x 90

Թեյի ո՞ր տեսակներն են օգնում կոկորդի ցավի դեպքում

Կոկորդի ցավը ցանկացած մարդու կարող է հունից հանել: Նախքան դեղորայք, լեզվի տակ դնելու հաբեր, սփրեյներ գնելը, փորձեք թունդ թեյ պատրաստել, գրում է МедикФорум-ը։

Անանուխի թեյը կարող է հանգստացնել կոկորդի ցավը: Այն պարունակում է մենթոլ կոչվող միացություն, որը հակաբորբոքային հատկություններ ունի։

Թեեւ մատուտակի արմատից թեյը ավելի շատ հայտնի է նրանով, որ թեթեւացնում է մարսողության խանգարումը եւ նմանատիպ խնդիրները, ինչպիսիք են այրոցը, դրա հակաբակտերիալ եւ հակավիրուսային ակտիվությունը կարող է նաեւ օգտակար լինել կոկորդի ցավի եւ սովորական մրսածության դեպքում:

Երիցուկի թեյը կարող է օգտակար լինել, երբ կոկորդի «քերելը» կամ տհաճ հազը խանգարում են հանգստանալ գիշերը քնելուց առաջ: Բացի այդ, երիցուկի թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, հատկապես ֆլավոնոիդներ եւ տերպենոիդներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վարակի դեմ:

Զեֆիրի տերեւների թեյը պատրաստվում է տուղտ բույսից: Բժիշկներն ասում են, որ տուղտի արմատը արտազատում է դոնդողանման նյութ, որը հայտնի է որպես լորձ, որն օգնում է հանգստացնել կոկորդի ցավը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ունի նաեւ հակաբորբոքային հատկություն եւ կարող է բուժել այտուցված նշագեղձերը:

Մասնագետները նշում են, որ կոճապղպեղի համեմված թեյը կարող է բնական միջոց լինել նաեւ կոկորդի ցավի դեմ, քանի որ կոճապղպեղի արմատը պարունակում է մի շարք միացություններ, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն։

Քրքումի թեյն իդեալական է կոկորդի ցավը բուժելու համար, քանի որ քրքումն ունի հակավիրուսային, հակաբակտերիալ եւ, ամենակարեւորը, հակաբորբոքային հատկություններ, որոնք հանգստացնում են կոկորդը եւ ամրացնում իմունային համակարգը:

news.am