Ժամանակի ընթացքում հոդերը պակաս ճկուն են դառնում, ինչն էլ հանգեցնում է ցավերի և դիսկոմֆորտի:
Մասնագետները պնդում են, որ հոդացավերը կարող են առաջանալ մի շարք պատճառներով, օրինակ՝ ծերացման, վնասվածքի, ողնաշարի խնդիրների, այս ամենը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Առողջական այս խնդիրը պետք է ժամանակին բուժել՝ ավելի լուրջ խնդիրները կանխարգելելու համար:
Այնուամենայնիվ, գոյություն ունի մի բնական մեթոդ, որը հրաշալի կերպով կազատի ձեզ ոսկորների ցավերից և հոդացավերից:
Ինչպե՞ս պատրաստել այս բնական դեղամիջոցը
Բաղադրություն
- 2 ճ/գ սննդի ժելատին
- 50 գ դդմի սերմ
- 3 ճ/գ չամիչ
- 7 ճ/գ կտավատի սերմեր
- 220 գ մեղր
- 5 ճ/գ քունջութի սերմեր
Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերով, ապա խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:
Օրական երկու անգամ՝ առավոտյան՝ դատարկ ստամոքսին, և ճաշից առաջ, ընդունեք այս խառնուրդից 1 ճաշի գդալի չափով:
Այս խառնուրդը խթանում է նյութափոխանակությունն ու ամրացնում է հոդերն ու ոսկորները: Շատ կարճ ժամանակում կնկատեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը