Ահա թե ինչ հարցերի պետք է պատասխանեն պատգամավորների թեկնածուները՝ հայերենի իմացությունը ստուգող թեստավորման ժամանակ
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչ հարցերի պետք է պատասխանեն պատգամավորների թեկնածուները՝ հայերենի իմացությունը ստուգող թեստավորման ժամանակ

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը:

Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները: Առաջադրանքները կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Մասնավորապես 80-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ):

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»:

Համաձայն հաստատված կարգի` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը կամ դրա տրամադրման մասին մերժումը տրվում է՝ դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Ըստ կարգի` տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Օրինակ, առաջին հարցն այսպիսին է՝

«Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Քիչ հե-վում` ու-իղ) իմ դիմաց, Արարատն է` մեր պատմության մեծ որ-ն ու տա-ագիրը»:

Պատասխաններ՝  (1) ռ, (2) ղ, (3) բ, (4) ր:

Կամ՝

Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Նա գնում էր տեսնելու այն դժբա-տ (1) ա-բաստանյալներին (2), որոնց ձե-բակալել (3) ու ապ-րինաբար (4) պահում էին բանտախցերում:
– (1) խ, (2) մ, (3) ր, (4) օ

Կամ՝

Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Ի վերջո նա որոշեց վրեժխն-իր (1) լինել մորից՝ իրեն նե-ահարելու (2) համար և արտասովոր գեղեցիկ մի ոսկեզ-ծ (3) թիկնոց ու-արկեց (4) նրան։
– (1) դ, (2) տ, (3) օ, (4) ղ

Կամ՝

Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Մի կին խրթին բարբառով ինչ-որ անե-քներ (1) կամ աղո-քներ (2) էր մրմնջում: Արաμները վաճառում էին ուղտեր ու ձիեր՝ շքեղ թա-բերով (3):
– (1) ծ, (2) թ, (3) մ

Կամ՝

Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Եր-եմն(1), երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հո-ին (2) փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առ-և (3) հառնում էր մի դեմք` խոնարհ, բայց ա-ժանապատիվ (4):
– (1) բ, (2) գ, (3) ջ, (4) ր

Կամ՝

Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Կր-քից (1) արձակելով զղ-ման (2) հառաչանք` խորհում էր, որ իր ապ-րինի (3) զգացումներով ոտնահարում էր մի ա-բասիր (4) աղջկա անուն:

– (1) ծ, (2) ջ, (3) օ, (4) ն

Զավեշտալի հարցաշարը՝ այստեղ.