Ո՞ր համեմունքը կարող է բարելավել դեռահասների ուղեղի աշխատանքը
Advertisement 1000 x 90

Ո՞ր համեմունքը կարող է բարելավել դեռահասների ուղեղի աշխատանքը

Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: Հետազոտությունները հրապարակված են Nutrition Neuroscience ամսագրում:

Դարչինը ստացվում է մշտադալար ծառի ներքին կեղևից, որը աճում է Հիմալայներում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինը հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակաքաղցկեղային հատկություններ ունի։ Որոշ աշխատանքներ ցույց են տվել նաև, որ դարչինի կենսաբանորեն ակտիվ միացությունները կարող են բարելավել ուղեղի աշխատանքը, հատկապես հիշողությունը:

Գիտնականները հաստատել են, որ, ըստ ուսումնասիրությունների, անգամ դարչինի համով ծամոնը կարող է դրականորեն ազդել դեռահասների թե՛ հիշողության, թե՛ ճանաչողական ֆունկցիաների վրա։

Հեղինակները նշել են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ ճանաչողական ֆունկցիայի վրա դարչինի ազդեցության մասին եզրակացություններ անելու համար։