Ռուսները որոշել են իրենց առաջիկա ամառային հանգիստն անցկացնել երեք երկրներում․ ամենապոպուլյարն են Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին են վկայում Tutu.ru տուրիստական ծառայության տվյալները, որոնք ներկայացնում է Lenta.ru-ն։
Փորձագետները վերլուծել են հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում օգտատերերի գնած տոմսերը։ Ռուսների շրջանում ամենապահանջված օդային ուղղությունը Մոսկվայից Երևան երթուղին է. դրանով հետաքրքրված է հանգստի մեկնող ճանապարհորդների 5,5 տոկոսը։
Ամառային հանգստի հիմնական ուղղությունների երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոսկվա-Բաքու և Մոսկվա-Ստամբուլ երթուղիները․ օդային ճանապարհով զբոսաշրջիկների համապատասխանաբար 5,1 և 4,6 տոկոսը նախատեսում է մեկնել այնտեղ։ Ամենաշատ պահանջված երկրներն են եղել նաև Ղրղզստանը, Ուզբեկստանը, Իսրայելը, Բելառուսը, Ղազախստանը և Ադրբեջանը։ Ռուսական հայտնի ուղղություններից վերլուծաբաններն առանձնացրել են Սոչին, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Մախաչկալան և Վլադիվոստոկը։