Այսօր կարտոֆիլը մեր սննդակարգի անբաժանելի մասին է։ Setmar.ru կայքը գրում է, որ այն 32 միկրոէլեմենտ է պարունակում, ունի բուժիչ հատկություններ՝ շնորհիվ միացությունների, որոնք կենսական կարևորություն են ներկայացնում մարդու օրգանիզմի համար։
Կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով. 250-300 գրամ կարտոֆիլը բավարար է՝ այս վիտամինի անհրաժեշտ քանակը գրեթե ամբողջությամբ ապահովելու համար։ Այս թվում՝ դուք կստանաք օրվա էներգիայի 10 տոկոսը, կալիումի անհրաժեշտ քանակի կեսը, 15 տոկոս ֆոսֆոր և երկաթ, ինչպես նաև՝ 3 տոկոս կալցիում։
Կարտոֆիլը կալիումի հիմնական աղբյուրներից մեկն է, որն ամրացնում է անոթները։ Բացի այդ, կարտոֆիլը նաև P և B1 վիտամիններ է պարունակում, ինչը կարտոֆիլն անփոխարինելի է դարձնում՝ սրտի առողջությունը պահպանելու հարցում։ Բացի այդ, այն կարող է օգնել հաջողությամբ հաղթահարել դեպրեսիան, վատ տրամադրությունը, անքնությունն ու հոգնածությունը։
Կարտոֆիլը պարունակում է էլեմենտներ, որոնք կարևոր են օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության պահպանման համար։ Կարտոֆիլի թարմ հյութն օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց՝ ստամոքսի խոցի, գաստրիտի, բարձր թթվայնության դեպքում։
Մաշկային հիվանդությունների բուժման ընթացքում, ինչպիսին է դերմատիտը, կարտոֆիլը կարևոր դիրք է զբաղեցնում։ Այս հիվանդության բուժման դեպքում որպես հակաբորբոքային և բուժիչ միջոց՝ օգտագործվում է կարտոֆիլի հյութը։
Կարտոֆիլն օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ընթացքը թեթևացնելու համար, ինչպիսիք են թոքերի էնֆիզեման, տուբերկուլյոզը, առիթմիան, հիպերտոնիան, արթրիտը, երակների վարիկոզ լայնացումը և այլն։
Կարտոֆիլը բազմաթիվ էլեմենտներ է պարունակում, որոնք օգնում են ամրացնել անոթները։ Կարտոֆիլը կարող եք օգտագործել նաև որպես կոսմետիկ միջոց՝ դեմքի և ձեռքերի մաշկը սնուցելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը