Ձմռանն արևի ու վիտամինների պակասի և մշտական ցրտի հետևանքով մարդու իմունային համակարգը թուլանում է և նույնիսկ տաք հագուստը երբեմն չի փրկում մրսածությունից:
Վիրուսներն, առաջին հերթին, ախտահարում են շնչառական ուղիները՝ առաջոցնելով հազ, կոկորդի բորբոքում ու բրոնխիտ: Նման դեպքերում բուժումը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ուստի այն պետք չէ հետաձգել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի ժողովրդական միջոց, որը օգտագործում էին մեր տատիկները: Այս միջոցը համարվում է լավագույններից մեկը:
Բաղադրությունը.
· 250 մլ կաթ,
· 1 թ.գ. կարագ,
· 1 թ.գ. մեղր,
· 1 ձվի դեղնուց:
Պատրաստման եղանակը.
· Կաթը եռացնել և սառեցնել:
· Ավելացնել կարագը (կարելի է փոխարինել կակաոյի յուղով) և մեղրը, լավ խառնել, այնուհետև ավելացնել սոդան, ձվի դեղնուցը և կրկին լավ խառնել:
· Եթե հիվանդը մեծահասակ է, ապա ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև 1 ճ.գ. կոնյակ:
· Այս դեղամիջոցը հարկավոր է խմել քնելուց առաջ 5 օր շարունակ: Առաջին դրական փոփոխությունները նկատելի կլինեն արդեն հաջորդ առավոտյան:
mirkrasoty.life