Takprosto.cc կայքը ներկայացրել է 6 միջոց՝ գրիպը և մրսածությունը հաղթահարելու համար:
Լիմոնի մի մասը գցեք թեյի մեջ և խմեք: Սա կօգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը:
Մեղրը կօգնի նվազեցնել կոկորդի ցավը և իջեցնել ջերմությունը: Մրսածության դեպքում տաք կաթի մեջ մեղր ավելացրեք և խմեք քնելուց առաջ:
Սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը: Եթե հիվանդանալուց հետո սխտոր օգտագործեք, կտեսնեք, որ հիվանդությունն ավելի կարճ կտևի: Գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում:
Խնձորի քացախը կարող է օգնել բակտերիաների և վիրուսների դեմ պայքարում:
Իմբիրի արմատը հիանալի միջոց է մրսածության դեմ: Այն օգնում է հաղթահարել վիրուսները: Իմբիրով կարելի է թեյ պատրաստել, որը գերադասելի է խմել առավոտյան և ցերեկը: Խորհուրդ չի տրվում այն օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն թարմացնող հատկություն ունի:
Վիսկիի փոքր քանակը կարող է օգնել թեթևացնել մրսածության ախտանիշերը: Կարելի է վիսկիի մի քանի կաթիլ ավելացնել թեյի մեջ և օգտագործել մրսածության դեպքում: Սա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, եթե դուք ջերմություն ունեք:
Գրիպի և մրսածության դեմ հիանալի միջոց է սխտորից և մեղրից պատրաստված խառնուրդը: 1 գլուխ սոխը ճզմեք, այն լցրեք տարայի մեջ, ավելացրեք մեղր: 5 օր թողեք այդ վիճակում, ապա կարող եք օգտագործել:
Բաղադրամասեր
- 4 ճաշի գդալ վիսկի
- 1/2 լիմոն
- 8 ճաշի գդալ ջուր
- 1 ճաշի գդալ մեղր
Վիսկին, լիմոնի հյութն ու ջուրը խառնեք, 45 վայրկյան թողեք միկրոալիքային վառարանում, ապա ավելացրեք մեղրը, ևս 45 վայրկյան թողեք միկրոալիքային վառարանում: