Հատկապես ձմռանը սննդակարգն ավելի հագեցած է ճարպերով, ինչը ծանրաբեռնում է նյութափոխանակության համակարգը։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ սխալ սնվելու, շատ տապակած մթերք օգտագործելու և այլ գործոնների ազդեցության արդյունքում կարող է սրտխառնոց առաջանալ։ Այս խնդիրներից ազատվելու գործում կարող եք օգտագործել թեյ։ Հատկապես արդյունավետ է երիցուկով թեյը՝ անանուխի համադրությամբ։ Այն կարող եք օգտագործել օրվա ընթացքում մի քանի անգամ։
Պինդ սնունդ օգտագործելու արդյունքում առաջացած խնդիրներից ազատվելու համար կարող եք անանասից և պապայայից պատրաստված մրգային աղցան օգտագործել։ Հարկավոր է հիշել, որ նյութափոխանակության համակարգի նորմալ աշխատանքի համար հարկավոր է թարմ մրգեր, բանջարեղեն օգտագործել։ Հարկավոր է հետևել սնվելու ռիթմին, բաց չթողնել սննդի ընդունումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը