Budetezdorovy.ru կայքը գրում է, որ կարկադե թեյը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն պարունակում է նյութեր, որոնք կարևոր նշանակություն ունեն սիրտ-անոթային համակարգի առողջության համար։ Թեյը շատ օգտակար է նաև մաշկի երիտասարդության պահպանման համար։
Այս թեյը կարող է լավացնել միզասեռական համակարգի վիճակը, քանի որ միզամուղ հատկություն ունի։ Թեյը նաև պեկտին է պարունակում, որն օրգանիզմից դուրս է բերում աղը։ Ըստ կայքի՝ կարկադե թեյը կարող է նաև լավացնել տեսողությունը։ Տեսողության վրա դրական ազդեցություն է ունենում նյութերից մեկը, որը պարունակում է այն ծաղիկը, որից պատրաստվում է այս թեյը։
Հարկավոր է նշել նաև կարկադե թեյի՝ օրգանիզմը մաքրելու հատկության մասին։ Այն կարող է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Բացի այդ, կարկադե թեյն արդյունավետորեն պայքարում է փորկապության և աղեստամոքսային տրակտի այլ խանգարումների դեմ։ Այն կարող է արդյունավետ լինել նաև խումհարի դեպքում։
Բացի նշվածից, կարկադե թեյն ունի հետևյալ հատկությունները.
հակաբակտերիալ ազդեցություն
կարող է ազատել հոգնածության զգացումից, դեպրեսիայից, սթրեսից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը