Անքնությունը տհաճ երևույթ է, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներով:
Անքնության բժշկական պատճառները
Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք այլ դեպքերում՝ պարզապես նախանշան, որն անհանգստություն է պատճառում: Իսկ ո՞ր դեպքում է անքնությունը նախանշան:
Սինուսային ալերգիաները, ստամոքսաղիքային տրակտի խնդիրները, էնդոկրին խնդիրները, արթրիտը, ասթման, նյարդաբանական խնդիրներ, քրոնիկ ցավը, մեջքի ցավը, դեղամիջոցների օգտագործումը, այս ամենն ընդամենը մի քանիսն են այն պատճառներից, որոնք անքնություն են առաջացնում:
Եթե անքնություն ունեք, ապա վերանայեք ձեր սննդակարգը, քանի որ անառողջ սննդի օգտագործումը նույնպես կարող է անքնության պատճառ դառնալ:
Քրոնիկ անքնությունը կարող է դեպրեսիայի և արյան բարձր ճնշման պատճառ հանդիսանալ: Քրոնիկ անքնության պատճառներն են՝
Հոգնածությունը
Կենտրոնանալու անկարողությունը
Վատ հիշողությունը
Վատ տրամադրությունը
Ցածր մոտիվացիան
Նյարդային վիճակը
Անքնության դեպքում առաջին բանը, որ անում ենք, դեղամիջոցների օգտագործումն է, սակայն, ինչպես գիտենք՝ ոչ միշտ է, որ դեղամիջոցներն օգնում են:
Ձեզ ենք առաջարկում բնական դեղամիջոց, որը կօգնի ազատվել անքնությունից:
Մշկընկույզը հայտնի համեմունք է, որը կարող է մի շարք առողջական խնդիրներ լուծել, այդ թվում՝ հանգստացնել ցավերը, մարսողական խնդիրները, մաքրել օրգանիզմը, լավացնել մազերի որակը, ամրացնել իմունային համակարգը և լավացնել արյան շրջանառությունը: Մշկընկույզը նաև ունի նուրբ հանգստացնող ազդեցություն, ինչն էլ օգնում է անքնության դեպքում: Քառորդ թ/գ մշկընկույզը լուծեք գոլ ջրում և խմեք քնելուց 4-5 ժամ առաջ:
Զգուշացում. մշկընկույզի մեծ քանակությունը կարող է թունավոր լինել, այնպես որ, չափավոր օգտագործեք այն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը