Մոնղոլական բաղադրատոմս՝ պարանոցի օստեոխոնդրոզի համար
Advertisement 1000 x 90

Մոնղոլական բաղադրատոմս՝ պարանոցի օստեոխոնդրոզի համար

Դեռևս 100 տարի առաջ պարանոցի ցավերի և այնպիսի հիվանդության, ինչպիսին է օստեոխոնդրոզը, մարդիկ առնչվում էին միայն ծերունական տարիքում: Այժմ այն տարածված է նույնիսկ 20 տարեկան երիտասարդների շրջանում: Այս ամենը տեղի է ունենում պասիվ ապրելակերպի և համակարգչի առջև երկար աշխատելու հետևանքով:

Բարեբախտաբար, օստեոխոնդրոզն այժմ բուժվում է: Կարևորը  խնդրի ընդհանուր լուծումն է:

Ձեզ ենք ներկայացնում աղային մերսումը, որը կօգնի ազատվել պարանոցի ցավերից: Այս բաղադրատոմսը վերցված է մոնղոլական բժշկությունից:

Բաղադրություն

1թ/գ աղ

2ճ/գ բուսական յուղ

Խոշոր աղը խառնեք բուսական յուղով: Ստացված խառնուրդը տարածեք պարանոցի վրա և 10 րոպե շարունակ լավ մերսեք: Ավարտելուց հետո լվացեք սովորական ջրով:

Առաջին իսկ օգտագործումից հետո շատերի մոտ անցնում են պարանոցի ցավերը: Այնպես որ, արդեն մի քանի օր անց կնկատեք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը