Ատամնափառը բակտերիաների թաղանթ է, որը ձևավորվում է ատամների վրա: Դա կարիեսի և լնդերի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է և ամեն օր չմաքրելու դեպքում կարող է վերածվել ատամնաքարի: Ահավասիկ, բերանը ողողելու տնային միջոց, որն արդյունավետ է, հիմնված է կերակրի սոդայի վրա:
Բաղադրությունը
1 ճ. գ. կերակրի սոդա
½ թ. գ. աղ
½ բաժակ ջրածնի պերօքսիդ
1 բաժակ սառը ջուր
½ բաժակ տաք ջուր
Ատամի խոզանակ
Ատամի փայտիկներ
Պատրաստման եղանակը
Խառնեք աղն ու կերակրի սոդան, ատամի խոզանակը թրջեք տաք ջրի մեջ: Խոզանակը թաթախեք խառնուրդի մեջ և մաքրեք ատամները: Թքեք: Կրկնեք երկու րոպե:
Հետո խառնեք ջրածնի պերօքսիդը և տաք ջուրը, այդ լուծույթն օգտագործեք 1 րոպե բերանը ողողելու համար: Թքեք: Վերջում ատամի փայտիկ օգտագործեք ատամների մեջտեղի ատամնաքարը հեռացնելու համար: Բերանի խոռոչը լվացեք սառը ջրով:
Հիշեք, որ չպետք է կուլ տաք բերանը ողողելու հեղուկը, քանի որ այն կարող է վնասակար բաղադրիչներ պարունակել:
Օրական առնվազն 3 անգամ ատամները մաքրեք որակյալ մածուկով: