Ինչպես ազատվել անգինայից մի քանի ժամվա ընթացքում
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել անգինայից մի քանի ժամվա ընթացքում

Անգինան առողջական տհաճ խնդիր է, որի ընթացքում անընդհատ ցավում է կոկորդը,

օրգանիզմը թուլանում է, տաքությունը բարձրանում է:

Անգինայից բուժվելու համար շատերը դիմում են քիմիական դեղամիջոցների, սակայն ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ բնական դեղատոմսեր, որոնք ոչ միայն օգնում են ազատվել անգինայից, այլև՝ վերականգնում են իմունիտետը:

Բաղադրություն`

½ ճ/գ աղացած քեմոնի (тмин) սերմեր

1ճ/գ կոնյակ

1,25 ճ/գ ջուր

Պատրաստման եղանակը`

Քեմոնը լցրեք միջին չափսի կաթսայի մեջ և վրան 1ճ/գ ջուր լցրեք: Եռացրեք 15 րոպե: Արդյունքում պետք է ստանաք զանգված, որը նման է սուրճի մրուրի: Խառնուրդը քամեք, ավելացրեք ¼ բաժակ ջուր և նորից եռացրեք: Կրակից հանեք և ավելացրեք կոնյակը:

Ստացված դեղամիջոցը պետք է խմել կես ժամը մեկ՝ 1ճ/գ չափով: 2 ժամ անց կոկորդի ցավը կանցնի, իսկ արդեն 4 ժամ անց անգինայի հետքն անգամ չի մնա:

Սուր անգինայի դեպքում դեղամիջոցը կարող եք շարունակել խմել մի քանի օր:

entertrain.1in.am