Կարմիր սոխ. Բնական հզոր հակաբիոտիկ
Advertisement 1000 x 90

Կարմիր սոխ. Բնական հզոր հակաբիոտիկ

Կարմիր սոխն ամենահզոր բնական հակաբիոտիկն է: Կերեք այնքան, որքան հնարավոր է: Այն օգտակար է հետևյալ օրգանների համար:

Բերանի խոռոչ

3-8 րոպե մի փոքր կարմիր սոխ ծամելով՝ թուքը դառնում է առավել ստերիլ:

Էնդոկրին գլանները

Սոխը լավացնում է վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի աշխատանքը, այն նաև կարգավորում է հորմոնների արտազատումը:

Շնչառական օրգանները

Այս հզոր բանջարեղենը հանգստացնում է հազը, վերականգնում  ձայնը, բուժում գրիպը, կոկորդի ցավը, բրոնխիտը և ասթման:

Աղիները

Կարմիր սոխը կանխարգելում է աղիներում վնասակար միկրոօրգանիզմների գոյացությունը, պաշտպանում է լորձաթաղանթը բորբոքումներից:

Մարսողություն

Կարմիր սոխը բարձրացնում է ախորժակը, կարգավորում  մարսողությունը, հեռացնում մարսողությանը խանգարող երևույթները, ինչպիսիք են՝  փքվածությունն ու փորկապությունը:

Երիկամներ

Խթանում է երիկամների աշխատանքն ու միզարձակումը:

Ոսկորներն ու հոդերը

Կարմիր սոխն արագացնում է ավելորդ հեղուկի և տոքսինների հեռացումն օրգանիզմից, օգնում է բուժել ռևմատոիդ արթրիտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը