Ենթաստամոքսային գեղձն օրգան է, որը իրականացնում է միաժամանակ 2 գործառույթներ՝ մարսողական և հորմոնային։ Հետևաբար, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի յուրաքանչյուր խախտում կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն՝ մարսողության, այլև՝ օրգանիզմում արտազատվող հորմոնների վրա:
Ենթաստամոքսային գեղձը կարելի է հանգստացնել մի շարք բնական միջոցներով, սակայն դրանցից ամենատարածվածը կտավատի սերմերն են: Կտավատի սերմերը միակն են, որ կարող են բուժել ենթաստամոքսային գեղձը:
Ի՞նչ է անհրաժեշտ
5 ճ/գ թարմ աղացած կտավատի սերմերի վրա 0.5 բաժակ եռացրած ջուր լցրեք: Թողեք խառնուրդը մի փոքր եփվի ցածր կրակի վրա (մոտ 5 րոպե), ապա թողեք սառչի:
Երբ խառնուրդը մի փոքր սառչի, կարող եք խմել օրական մեկ անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Եթե սուր ցավեր ունեք, ապա պրոցեդուրան կատարեք օրական մի քանի անգամ: Պրոցեդուրայի ավարտին կնկատեք, թե որքան է լավացել ենթաստամոքսային գեղձի վիճակը:
168.am