Ծնողներ, ուշադիր եղեք․ վերջերս Հայաստանը գրաված սպիներ խաղալիքը վտանգավոր է Ձեր երեխայի կյանքի համար. ահա, թե ինչու
Advertisement 1000 x 90

Ծնողներ, ուշադիր եղեք․ վերջերս Հայաստանը գրաված սպիներ խաղալիքը վտանգավոր է Ձեր երեխայի կյանքի համար. ահա, թե ինչու

Սփիներ-հակասթրեսը 2017-ին ամբողջ աշխարհը նվաճած խաղալիք է։ Ֆռիկը, որը կարելի է պտտացնել մատների վրա, ստեղծողների պնդմամբ, տատանվում է ձեռքին, հանում սթրեսն ու նպաստում կենտրոնացմանը։ Սակայն, ինչպես ընթացքում պարզվեց, նման խաղալիքները կարող են սպառնալ երեխաների կյանքին։ Դրա մասին պատմեց թեքսասցի Քելի Ռոուզ Ջոեքը, որի աղջիկը քիչ մնաց զոհվի՝ պատահաբար կուլ տալով սփիների մանր դետալը։

Թեքսասցի աղջնակին շտապ վիրահատեցին։ Աղջկա մայրը միջադեպի մասին պատմեց սոցցանցի իր էջում՝ մյուս ծնողներին զգուշացնելով խաղալիքի վտանգավորության մասին։ Շուկայում հայտնվելու առաջին իսկ օրվանից սփիները դարձավ հարգի։ Դրանից ներկայումս օգտվում են մեծերն ու դեռահասները՝ հասարակության տարբեր խավերից։ Պաշտոնապես սփիներներից օգտվելու տարիքային սահմանափակում չկա, բայց պարզվեց, որ 10-ամյա աղջնակի ձեռքին սփիները մահացու վտանգ է պարունակում։

Թեքսասցի Քելի Ռոուզ Ջոեքը պնդմամբ՝ ինքն իր 10-ամյա աղջկա՝ Բրիթոնին լողի պարապմուքներից հետո տուն էր տանում, երբ մեքենայի հետնամասում լսեց տարօրինակ խուլ ձայներ։ Շրջվելով՝ նա տեսնում է, որ երեխայի դեմքը կարմրել է, իսկ բերանից առատ թուք է հոսում։ Բրիթոնը չի կարողացել խոսել ու միայն մատով կոկորդն է ցույց տվել՝ հասկացնելով, որ կոկորդում ինչ-որ բան է լռվել։ Մայրը փորձել է կիրառել Հեյմլիչի հնարքը և ինքնուրույն հանել կոկորդում մնացած մանր առարկան, բայց նրան չի հաջողվել։ Այդ ժամանակ նա սլացել է հիվանդանոց։ Ռենտգենը ցույց է տվել, որ Բրիթոնի կոկորդում լռվել է սփիների՝ մետաղադրամի չափսի ինչ-որ դետալ, որը հաջողվել է երեխայի կոկորդից հանել միայն վիրահատական միջամտությամբ։ Բժիշկները տեղեկացրել են, որ իրենք դետալը հանելիս լրացուցիչ դժվարությունների առաջ են կանգնել՝ դետալի ձևի ու չափսի պատճառով։

Միջադեպի մասին նախազգուշացնելով՝ Քելին կոչ է արել ծնողներին զգույշ լինել այդ խաղալիքի նկատմամբ։ Նա խորհուրդ է տվել չգնել այդ խաղալիքը, կամ գոնե ուշի-ուշով հետևել խաղի ընթացքին։ Իհարկե, երեխաներին դժվար է արգելել հետաքրքրվելու հանրահայտ խաղալիքով։ Մասնագետների կարծիքով, սփիները չի կարելի 8 տարեկանից ցածր երեխաներին։ Բայց հետևել դրա օգտագործմանն ուղղակի անհրաժեշտ է։ Որոշ սփիներների կառուցվածքում մանր գնդիկներ ենզետեղված, որոնք մանուկների անփութության պաճառով կարող են ընկնել կերակրափող կամ շնչառական ուղիներ և տխուր ավարտ ունենալ։ Երեխաների կերակրափողը կամ շնչառական ուղիները շատ նեղ են, և որոշ դեպքերում նույնիսկ վիրահատությունը կարող է չփրկել Ուստի մանկական հետաքրքրասիրությանը պիտի հակադրել ծնողական զգոնությունը։

bestinfo.am