Արդեն 27 տարի գործող «Անթառամ» ընկերությունը «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին ներկայացրել է Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն ու բուսական թեյեր։ Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ ամբողջ արտադրությունը ղեկավարվում է դեղագետների կողմից։
Ընկերությունն առաջարկում է «Առողջ Հայր» և «Առողջ Մայր» թեյերը։ «Առողջ հայր» թեյը նախատեսված է 40-ից բարձր տարիք ունեցող տղամարդկանց համար։ Նպաստում է գիշերային հաճախամիզությունների վերացմանը, վերջնաղու շրջանում ցավի և ծանրության մեղմացմանը, շագանակագեղձի, նաև վերածված ադենոմայի, ախտածին բակտերիաների հեռացմանը, խթանում է ամորձիների գործունեությունը, իջեցնում է շաքարի քանակն արյան մեջ, չեզոքացնում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը։
«Առողջ մայր» թեյն օժտված է հակաբորբոքային և կծկանքալույծ հատկություններով, նպաստում է դաշտանային ցիկլի և կլիմաքսի ընթացքի կարգավորմանը, ձվարանների բորբոքման վերացմանը, չեզոքացնում և օրգանիզմից հեռացնում է թույները, թեթևացնում է հազը։
Ընկերությունն առաջարկում է նաև «Առողջ սիրտ» թեյը, որը կանխում է սրտամկանի ինֆարկտը, օժտված է հակաբորբոքային, միզամուղ, հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, փքահան, թարմացնող հատկություններով։ Աղիներից հեռացնում է տոքսիններն ու գազերը, չեզոքացնում է ալկոհոլի և թմրանյութերի վնասակար ազդեցությունը։
Իսկ «Անտիսթրես» թեյն օժտված է հանգստացնող, կծկանքալույծ, միզամուղ, անոթալայնիչ հատկություններով։ Ցուցվում է անքնության, արյան բարձր ճնշման, նյարդային գրգռվածության, վախի, նևրոզների, հիստերիաներ, սիրտ-անոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի կծկումների դեպքում։
Ընկերության առաջարկած «Նիհարիկ» թեյը կազդուրող, միզամուղ, թույլ լուծողական միջոց է։ Իջեցնում է խոլեստերինի և բիլիրուբինի քանակն արյան մեջ։ Աղիներից հեռացնում է գազերը, տոքսիններն ու չյուրացված նյութերը։ Օրգանիզմը մաքրում է ալկոհոլի և թմրանյութերի վնասակար հետևանքներից։
«Անթառամ» ընկերությունն առաջարկում է նաև թեյերի այլ տեսակներ՝ նախատեսված տարբեր հիվանդությունների բուժման համար։
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ