Գրեթե բոլորը գիտեն՝ որքան օգտակար է սև սալորի չիրն աղիների համար, սակայն քչերը գիտեն, որ այն նաև հզոր հակաքաղցկեղային կանխարգելիչ միջոց է: Այս չիրը ոչ միայն համեղ է, այլև՝ հրաշալի կերպով հագեցնում է քաղցն ու փոխարինում է քաղցրին:
Սև սալորը հարմար է թեյի հետ համտեսելու համար, այն համեղ է, մատչելի և անվնաս: Սև սալորը պետք է ձեր սննդակարգի անբաժանելի մասը դառնա:
Ինչո՞վ է օգտակար սև սալորը
Տեխասի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու, թե որոնք են հաստ աղիի քաղցկեղի առաջացման պատճառները: Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ աղիքային քաղցկեղ առաջացնող պատճառներից մեկը աղիքային միկրոֆլորայի դիսբալանսն է:
Այս խնդրի լուծումը գտնելու համար գիտնականները մի շարք մթերքներ են ուսումնասիրել: Սև սալորը, ինչպես և սալորի մյուս տեսակները, առաջատար դիրք է զբաղեցրել: Ապացուցելու համար, որ սալորն իսկապես օգնում է պայքարել քաղցկեղի դեմ, գիտնականները դրա չորամիրգը ներառել էին փորձարկվող առնետների սննդակարգում:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ առնետների աղիքային միկրոֆլորան փոփոխվել է՝ բարձրացնելով Bacteroidetes բակտերիաների մակարդակն ու իջեցնելով Firmicutes-ի մակարդակը:
Աշխատեք որքան հնարավոր է շատ սև սալորի չիր ուտել: Այս միրգը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Օրական 3-6 հատ սև սալորի չիր կերեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը