Naturalandhealthywoorld կայքն առաջարկում է պարզ թեյի մի բաղադրատոմս, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
800մլ ջուրը եռացրեք, վերցրեք կրակից, ավելացրեք դարչինի 1 ձողիկ, դափնու 3 տերև, 1ճ/գ կանաչ թեյ։ Ծածկեք, թողեք մնա 15րոպե, ապա քամեք։
Առաջին մեկ բաժակը խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին։ Երկրորդը խմեք նախաճաշից անմիջապես հետո, իսկ երրորդը՝ երեկոյան, քնելուց առաջ։
Օրական 3 բաժակ թեյը կօգնի ազատվել անցանկալի կիլոգրամներից, հատկապես մարմնի ամենահամառ հատվածներից, օրինակ՝ որովայն, կոնքեր ու հետույք։ Արդյունքն ակնհայտ կլինի 7 օր անց։
Բոլոր նրանք, ովքեր փորձել են այս թեյը, պնդում են, որ 1 շաբաթ անց որովայնի հատվածից 8 սմ են կորցրել։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am