Հայմորիտը ծանր ու դժվար բուժվող հիվանդություն է: Նիկոլայ Ամոսովի հիմնադրած «БУДЬ ЗДОРОВ!» ամսագրում (2010 թ., 2) տպագրվել է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Как я лечила гайморит» հոդվածը, որն արտատպել են «Натуральная медицина» կայքը և ՌԴ այլ լրատվամիջոցներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դեղատոմսերը:
Ա. Մասուրի 100 գ պտուղը 2-3 ժամ թրմեք 500 մլ եռջրում, կարելի է՝ նաև ջերմապահի մեջ: Խմեք օրվա ընթացքում, քամեք խմելուց առաջ: Ցանկալի է խմել գոլ վիճակում:
Բ. Կծոխուրի (բարբարիս) 20 գ արմատը եփեք 500 մլ եռջրի մեջ, կատարեք ինհալացիա՝ քնելուց առաջ:
Գ. Բրգաձև սոճու, նույնն է՝ եղևին (ռուսերեն՝ пихта), եթերային յուղի (ցանկալի է՝ «Эвалар» բրենդի արտադրության) 4-5 կաթիլ ավելացրեք տաք ջրի մեջ ու շնչեք բուրմունքը:
Դ. Խառնեք հավասար քանակությամբ ձիթապտղի յուղ ու գոլացրած (35-40 C) մեղր, 1-2 օր թրմեք: Կաթեցրեք 2-ական կաթիլ քթանցքերի մեջ՝ օրը 1 անգամ:
Ե. Դափնու չորացրած տերևը մանրացրեք, լցրեք բուսայուղի մեջ՝ 1:2 հարաբերությամբ, 5 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 7 օր թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով, պահեք սառնարանում: Կաթեցրեք 1 կաթիլ՝ օրը 1 անգամ:
Զ. Խառնեք հավասար քանակությամբ տնտեսական օճառի քերուկ, որակյալ օղի, թարմ կաթ (կովի, ոչ փոշուց ստացված կամ այծի), սոխի հյութ, բուսայուղ: Խառնուրդը եփեք ջրային բաղնիքի վրա՝ մինչև եռալը, ու անմիջապես անջատեք կրակը: Խառնեք գոլացրած մեղր՝ 1:1, տեղավորեք մուգ ապակյա շշերի մեջ, պահեք սառնարանում:
- Բամբակե 2 խծուծ թրջեք լուծույթում ու տեղադրեք քթանցքերի մեջ, 10 րոպեից հանեք, կատարեք օրը 2 անգամ, շարունակեք 20 օր:
Է. Խառնեք 1-ական թեյի գդալ մեղր ու թեյի թուրմ, 15 կաթիլ նիվենու 10% ոգեթուրմ: Կաթոցիչը տաքացրեք ափի մեջ, կաթեցրեք 2-ական կաթիլ ու փակեք քթանցքերը բամբակե խծուծով: Ցանկալի է 1-2 ժամ մնալ տանը:
Թուրմը պատրաստեք սև թեյով՝ 1 թեյի գդալ, 50 մլ եռջուր:
Զգուշացում: Առաջարկվող դեղատոմսերի օգտագործման հերթականությունը, չափաբաժինները և նպատակահարմարությունը կախված է հիվանդի վիճակից և պետք է քննարկվի բժշկի հետ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:
Ջուլիետա Սահակյան
168.am