Չինաստանը սկսում է Made in China ծրագիրը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է արտադրությունը վերադարձնել ԱՄՆ։ Սակայն վաղուց ժամանակն է հրաժարվել այդ մոտեցումից՝ համոզված է էլեկտրոնային առևտրի ոլորտի հսկա Alibaba-ի սեփականատեր Ջեք Ման։
Կորպորացիայի հիմնադիրն առաջարկում է անցում կատարել արտադրության և աշխատանքի նոր ձևաչափի։ Սակայն ավանդական կրթությունը խրված է մնացել անցյալում և նախկինի պես աշակերտներին նախապատրաստում է ֆաբրիկաներում աշխատելու համար։
Ջեք Ման համոզված է, որ ապագայում աշխատանքի շուկայի գլխավոր դրայվերը լինելու է ոչ թե արդյունաբերությունը, այլ ծառայությունների ոլորտը։ Made in China ծրագրերը, որոնք առաջ է մղում Չինաստանի կառավարությունը, և արտադրությունը վերադարձնելու շնորհիվ ԱՄՆ-ն հզորացնելու Թրամփի խոստումները ներկայիս պայմաններում իմաստ չունեն։
«Ժամանակն է դադարել խոսել Made in China-ի և Made in America-ի մասին։ Այժմ Made in Internet-ի ժամանակաշրջանն է», — հայտարարել է Ման Նյու-Յորքում տեղի ունեցած Bloomberg Global Business Forum-ի ժամանակ։
Alibaba-ի հիմնադրի կարծիքով, կրթության նկատմամբ ներկայիս մոտեցումները նոր իրողություններին չեն համապատասխանում և երեխաներին չեն նախապատրաստում աշխատանքի շուկայի փոփոխություններին. «Մենք երեխաներին այնպես ենք սովորեցնում, որ 30 տարի անց նրանք բոլորը կմնան առանց աշխատանքի»։
Երեխաներին համոզում են, որ մեքենաները մարդկանցից լավն են, և միևնույն ժամանակ պահանջում են, որ մարդիկ նմանվեն մեքենաներին։ Սակայն ապագայում, ըստ գործարարի, արժեքավոր կլինեն այն որակները, որ մեքենաները երբեք չեն ունենա։ Դրանք են՝ IQ-ն, EQ-ն և LQ-ն, որտեղ LQ-ն սիրո գործակիցն է, որը մարդուն տարբերում է մեքենայից։ «Եթե ցանկանում եք, որ ձեզ հարգեն, բարձրացրեք ձեր LQ-ն», — խորհուրդ է տալիս Alibaba-ի ղեկավարը։
b4b.am