Budetezdorovy.ru-ն գրում է, որ կակոյի յուղը բազմաթիվ օգտակար նյութեր, այդ թվում՝ հակաօքսիդանտներ է պարունակում: Դրա բաղադրության մեջ մտնում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը, քրոմը, երկաթը, կալցիումը, յոդը: Այն հաջողությամբ օգտագործվում է՝ որպես առողջական մի շարք խնդիրների պրոֆիլակտիկ միջոց. ամրացնում է անոթների պատերը, կանխարգելում երակների վարիկոզ լայնացումը, աթերոսկլերոզը և այլն: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում կարող եք լավացնել գլխուղեղի արյան շրջանառությունը, նկատելիորեն նվազեցնել ալերգիկ դրսևորումները, ինֆարկտի, խոցերի առաջացումը:
Կոշտուկների դեմ
Կակաոյի մի փոքր յուղը քսեք ոտքերին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել կոշտուկների և կոշիկների սեղմման հետևանքով վերքերի առաջացումը:
Մաշկային խնդիրներ
Այս յուղն օգտագործվում է մաշկի հետ կապված մի շարք խնդիրների դեպքում` այրվածքներ, սև կետեր, էկզեմայի բուժում, դերմատիտ և այլն:
Խոլեստերին
Օրվա ընթացքում կես թեյի գդալ կակաոյի յուղի օգտագործումն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը` նվազեցնելով կաթվածի և աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը:
Միջատների խայթոցներ և փոքր կտրվածքներ
Կակաոյի յուղը խոնավեցնում և փափկեցնում է մաշկը և կարող է հանգստացնել միջատների խայթոցների հետևանքով առաջացնող քորը, ինչպես նաև օգնել փոքր կտրվածքների ու քերծվածքների ապաքինումը:
Հազ, մրսածություն
1 թեյի գդալ կակաոյի յուղը խառնեք մեկ բաժակ կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 3-4 անգամ: Այս բնական միջոցը կօգնի բրոնխիտի, սուր շնչառական վարակների, ասթմայի, պնևմոնիայի դեպքում: Կակաոյի յուղով կարելի է մերսել նաև կրծքավանդակը: Սա կօգնի արագացնել ապաքինման ընթացքը:
Պաշտպանում է կուտիկուլան
Երբ ձեռքերի մաշկը չոր է, մատների շուրջ անցանկալի փոքր վնասվածքներն են առաջանում: Դրանից խուսափելու համար կակաոյի յուղը քսեք մատների ծայրերին:
Թարթիչներ և հոնքեր
Ամենօրյա օգտագործման դեպքում սրանք ամրանում են, ավելի առողջ, հավասար և հաստ դառնում:
Խոնավեցնում է մաշկը
Չոր մաշկի դեպքում կարող եք օգտագործել կակաոյի յուղը:
Դիմահարդարումը ֆիքսելու համար
Եթե ցանկանում եք, որ ստվերաներկը երկար մնա աչքերին, կարող եք մի փոքր կակաոյի յուղ քսել:
Մոմ պատրաստեք
Եթե մոմ է հարկավոր և ձեռքի տակ չունեք, կարող եք կակաոյի յուղ օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը