Պարզվել է, որ մեծ քանակությամբ սև թեյի օգտագործումը կապված է քաշի նվազման և աղիների միկրոֆլորայի աշխատանքի բարելավման հետ: Այդ մասին գիտնականները հայտարարել են European Journal of Nutrition հրատարակությունում
հրապարակված հոդվածում:
«Մենք վաղուց գիտեինք, որ կանաչ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլներն ավելի ուժեղ են ազդում առողջության վրա, քան սև թեյի համանման նյութերը, քանի որ դրանք կարող են հայտնվել մարդու հյուսվածքների և արյան մեջ:
Պարզվել է, որ սև թեյը կարող է ազդել աղիների միկրոֆլորայի վրա, ինչն ինքնին կարող է լավացնել մարդկանց առողջությունը և նվազեցնել նրանց քաշը»,- հայտարարել է Լոս Անջելեսում (ԱՄՆ) գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակցուհի Սյուզան Հենինգը: