«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը մշտապես ձգտում է իրական օբյեկտիվության, փաստերի եւ ապացույցների հավասարակշռված ներկայացման, իրադարձությունների անկողմնակալ լուսաբանման: Դա թուլ է տալիս «Միր»-ին ունենալ տարբեր երկրների հեռուստադիտողների վստահությունը և հարգանքը: Այս մասին նշեց «Միր» ՄՀՌԸ նախագահ Ռադիկ Բատիրշինն՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ ընդգծելով, որ հեռուստառադիոընկերության հենարանը մարդիկ են, որոնց հետաքրքրում է ամեն ինչ:
–Վերլուծաբաններից շատերը «Միր» Միջպետական հեռուստառադիոընկերությունը (ՄՀՌԸ) համարում են ԱՊՀ-ի ամենակայացած նախագիծը:
– Մեր բոլոր ձեռքբերումներն անհնարին կլինեին առանց հիմնադիր պետությունների աջակցության: Մեր ընկերության պատմությունն սկսվել Է 1992 թվականին, երբ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի ղեկավարները համաձայնագիր ստորագրեցին «Միր» ՄՀՌԸ-ի ստեղծման մասին:
Այդ որոշման նախաձեռնողը Նուրսուլթան Նազարբաեւն էր: Դրան հաջորդեցին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից ընդունված մի շարք հանգուցային որոշումներ: Այսպես, 2008 թվականին Քիշնեւում հաստատվեց «Միր» ՄՀՌԸ-ի, ազգային մասնաճյուղերի եւ ընկերության ներկայացուցչությունների արտադրական բազան ժամանակակից թվային եւ մուլտիմեդիական տեխնոլոգիաների փոխադրելու պլանը: Իսկ 2012 թվականին կառավարությունների ղեկավարների խորհուրդը կայացրեց եւս մեկ բախտորոշ որոշում՝ ընդունելով «Միր» ՄՀՌԸ-ի բազայի վրա «ՄԻՐ-24» տեղեկատվական հեռուստաալիքի Հայեցակարգը եւ Ֆինանսատնտեսական հիմնավորումը: Այս ամենն, անտարակույս, նպաստեց հեռուստառադիոընկերության զարգացմանն ու արդյունավետ աշխատանքին, որը երեք տարվա ընթացքում դարձավ բարձրագույն պրոֆեսիոնալ լիգայի մեդիահոլդինգ:
– Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականին Համագործակցության երկրներից առաջինն սկսեց եթերային հեռարձակումը, «ՄԻՐ» հեռուստաալիքին տրվեց հաճախություն: Մասնաճյուղը Հայաստանում ինչ դեր Է խաղում հեռուստա եւ ռադիոալիքների կայացման գործընթացում:
-Իրոք Հայաստանը դարձավ առաջին պետություններից մեկը, որը տակավին 2003 թվականին որոշում ընդունեց առանց մրցույթի հաճախություն հատկացնել երկրի մայրաքաղաք Երեւանում «ՄԻՐ» հեռուստաալիքի եթերային հեռարձակման համար: 2014 թվականին Հայաստանում սկսվեց «ՄԻՐ» հեռուստաալիքի վերահեռարձակումը երեք մուլտիպլեքս թվային եթերային հեռարձակման կազմում: Բացի այդ, Հայաստանը պաշտպանեց «ՄԻՐ-24» հեռուստաալիքի ստեղծման գաղափարը, եւ մենք շնորհակալ ենք հանրապետության ղեկավարությանը այդ քայլի համար: Եվ, իհարկե, չի կարելի չասել այն ավանդի մասին, որը ներդնում է Հայաստանի Հանրապետությունում «Միր» ՄՀՌԸ-ի ազգային մասնաճյուղի խմբագրությունը: Ես կցանկանայի նշել գործընկերների մասնագիտական բարձր մակարդակը, նրանց օպերատիվությունը, լրատվական նյութեր եւ ակտուալ ռեպորտաժներ պատրաստելիս, որոնք հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների բնակիչների համար: 2005 թվականի օգոստոսից ազգային մասնաճյուղը գլխավորում է Մերուժան Ջանիկի Սարգսյանը, եւ նրա ղեկավարման ընթացքում զգալի հաջողություններ են ձեռք բերվել: Նրա՝ որպես «Միր» ՄՀՌԸ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի ակտիվ աշխատանքը եւ կայուն բյուջետային ֆինանսավորումը թույլ տվեցին մասնաճյուղին՝ իրականացնել լուրջ տեխնիկական վերազինում: Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է հեռուստադիտողների վրա: Նրանք հնարավորություն ունեն ուղիղ միացումներ դիտել Հայաստանից, ռեպորտաժները դիտել բարձր մակարդակով:
Հայաստանում մեր մասնաճյուղի կյանքում առանձնահատուկ ուղենիշ դարձավ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի այցելությունը 2015 թվականի հունիսի 19-ին: Մեզ համար դա մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն:
–Ինչպիսին էր ընկերության համար հոբելյանական տարին՝ տոնական, թե, այնուամենայնիվ, աշխատանքային:
-Տոնական ու աշխատանքային՝ միաժամանակ: Ամբողջ տարվա ընթացքում «Միր» ՄՀՌԸ-ը իր մասին խոսելու առիթ էր տալիս: Մենք հանդիսականների համար ընդգրկուն միջոցառումներ անցկացրեցինք Համագործակցության մեր երկրներում: Մոսկվայում հաջողությամբ անցան «Միր» հեռուստատեսային եւ երկրագրական փառատոնը, հեռուստառադիոընկերության դրոշը բարձրացվեց մի քանի լեռնագագաթների, այդ թվում՝ Էվերեստի, Կազբեկի, Հայաստանի Արմաղան հանգած հրաբխի վրա: Ընկերության հոբելյանի պատվին մենք կազմակերպեցինք հրավառությունների իսկական էստաֆետ. դրանք անցկացվեցին Համագործակցության երկրների եւ Վրաստանի մայրաքաղաքներում եւ, իհարկե, մեր հեռուստաալիքներում եղան նաեւ անակնկալներ եւ տպավորիչ պրեմիերաներ: Դրանք, ի դեպ, դեռ շարունակվում են. նոյեմբերին «ՄԻՐ» հեռուստաալիքում մեկնարկում է «Ամբողջ ձայնով» բացառիկ երաժշտական շոուն: Դրան մասնակցում է նաեւ Հայաստանի թիմը, իսկ նրա ղեկավարը կլինի հայտնի կատարող Մարգարիտա Պոզոյանը: Այնպես որ, օգտվելով առիթից, երկրի բոլոր բնակիչներին հրավիրում եմ քաջալերել իրենց «հավաքականին»:
–ԱՊՀ-ի ծագման ալիքի ներքո «Միր» հեռուստառադիոընկերությունը ստեղծվում էր ինչպես մագնիս` համագործակցության երկրներից ձգելով տեղեկատվությունը: Այդ ժամանակ տեղեկատվական վակուում էր, և «Միր»-ը լրացրե՞ց այն:
-Այո, ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց դա անել: Լուրերի յուրաքանչյուր թողարկման ժամանակ, իսկ «Միր 24»-ը եթերում հեռարձակվում էր ամեն 15 րոպեն մեկ, կան տեսանյութեր համագործակցության տարբեր երկրներից, և մենք խոսում ենք ոչ միայն մեծ քաղաքականության մասին: Մենք ներկայացնում ենք սովորական մարդկանց, և այն, որ նրանք իրականում ապրում են: Ասենք, Երևանում երեխային դպրոց ուղարկելը որքան է արժենում, Աստանայում ինչ արժե կարտոֆիլը, Ղրղզստանի երիտասարդն ինչպես կարող է ընդունվել ռուսական համալսարան, ինչպես են Պետերբուրգում ապրում Մոլդովայից եկած միգրանտները…ահա դա է մեր նշաձողը:
Մենք շեշտադրումով հեռուստաալիք ենք, և տարբեր երկրների բնակիչների համար «Միր»-ի լրագրողներին հաջողվում է գտնել շփման կետեր: Ընդհանուր պատմություն, ընդհանուր խնդիրներ և դրանց լուծման ուղիներ, ընդհանուր հետաքրքրություններ` այդ ամենն իր արտացոլումն է գտնում տարբեր հեռուստառադիոհաղորդումներում:
–Իսկ ինչպիսի՞ն է այսօր «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը: Արդյո՞ք կարող ենք այն անվանել կայացած մեդիահոլդինգ:
-Միանշանակ: Այսօր «Միր»-ը ժամանակակից մուլտիմեդիոն ընկերություն է, որը միավորում է «Միր», «Միր 24», «Միր HD» հեռուստաընկերությունները, ռադիո «Միր»-ը, գլխավոր տեղեկատվական ռեսուրսը` www.Mir24.tv-ը, ինչպես նաև հեռուստառադիոընկերության ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը, այդ թվում՝ Հայաստանում:
–Ո՞րն է ընկերության կարգախոսը և այդտեղ աշխատողների կրեդոն: Ովքե՞ր են նրանք` «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության աշխատակիցները, ինչպե՞ս կարելի է նրանց բնութագրել:
-Մեր կարգախոսն է «Աշխարհը բոլորի համար մեկն է». այն շատ ճշգրիտ բնորոշում է ռադիոհեռուստաընկերության ոգին և մթնոլորտը: Մեր աշխատակազմում կան 112 ազգերի ներկայացուցիչներ, այսինքն` իսկական ինտերնացիոնալ ժուռնալիստիկա է: Մեր մասնաճյուղերը և ներկայացուցչություններն աշխատում են 10 երկրներում, և դրա հետ մեկտեղ մենք ձգտում ենք իրական օբյեկտիվության, փաստերի եւ ապացույցների հավասարակշռված ներկայացման, իրադարձությունների անկողմնակալ լուսաբանման: Դա թուլ է տալիս «Միր»-ին ունենալ տարբեր երկրների հեռուստադիտողների վստահությունը և հարգանքը: Եթե խոսենք աշխատակազմից, ապա հեռուստառադիոընկերության հենարանը մարդիկ են, որոնց հետաքրքրում է ամեն ինչ: Ի դեպ, 25-ամյա հոբելյանի առթիվ մենք նախապատրաստել ենք մեր հաղորդումների գործընկերների և հերոսների մասին պատմող տեսանյութերի մի ամբողջ շարք, ինչպես նաև նկարահանել ենք ֆիլմ «Միր»-ը ստեղծողների մասին: Դրանում, օրինակ, տեղ է գտել «Միասին» հաղորդման հաղորդավար Եկատերինա Աբրամովայի պատմությունը, ով իր կարիերան ընկերությունում սկսել է 1994 թվականին` որպես հատուկ թղթակից, իսկ այսօր նա «Միր»-ի նախագահի տեղակալն է հեռուստառադիոհեռարձակման գծով, «Միր» և «Միր 24» հեռուստաընկերությունների տնօրենն է: Ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք մենք լուսաբանել ենք, այն մարդկանց մասին, ովքեր աշխատել են ԱՊՀ երկրների տարբեր կետերում և դրա սահմաններից դուրս:
–Այս 25 տարիների ընթացքում հեռուստառադիոըկերության հեռարձակման տարածքն ու լսարանը որքանո՞վ է ընդլայնվել:
-Մեր լսարանը մշտապես աճում է: Կներկայացնեմ օրինակ, միայն վերջին 10 տարվա ընթացքում «Միր» հեռուստաընկերության լսարանը մեծացել է 9 անգամ: Այսօր այն դիտում է ավելի քան 150 միլիոն հեռուստադիտող 13 երկրից: «Միր 24» հեռուստաընկերության լսարանը կազմում է 62 միլիոն մարդ, հեռարձակում իրականացվում է 20 երկրում: Ինչ վերաբերում է «Միր HD» հեռուստաընկերությանը, ապա այն մեր ամենաերիտասարդ նախագիծն է, բայց դրա հետ մեկտեղ իր պոտենցիալ լսարանն արդեն հաշվարկվում է 14 մլն` 10 պետություններում:
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա «Միր» հեռուստաընկերությունը համարվում է ընդհանուր առմամբ հասանելի: Այն կարելի է դիտել թվային եթերում ազգային մուլտիպլեկսի և կաբելային օպերատորների հեռարձակվող փաթեթների միջոցով: «Միր 24» հեռուստաընկերությունը հասանելի է կաբելային խոշոր օպերատորների ցանցին: Հույս ունենք, որ շուտով Հայաստանը կհեռարձակի նաև ռադիո «Միր»-ը:
–Ովքե՞ր են ընդգրկված «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության լսարանում ընդհանուր առմամբ:
-Այն ընտանեկան լսարան է` ընդգրկելով 25-50 տարեկաններին, մարդիկ, ովքեր ցանկանում են դիտել օգտակար հեռուստաալիք և ստանալ տեղեկատվություն, որն իրենց պիտանի կլինի: Եթե խոսենք ավելի լայն կոնտեքստում, ապա մենք ձգտում ենք ներկայացնել որակյալ, մանրամասն ստուգված տեղեկատվություն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են ոչ միայն իրենց երկրում տեղի ունեցած իրադարձություններով, այլև` ԱՊՀ-ում:
–Այս տարի հոբելյանական էր ոչ միայն «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության, այլեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների համար: Կազմակերպության 25-ամյակի առիթով հեռուստառադիոընկերության կողմից հարցազրույցների շարք էր պատրաստվել ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների հետ: Ինչպե՞ս էր ստեղծվել այդ ցիկլը:
-Այո,գարնանը մեզ հաջողվեց աննախադեպ նախագիծ իրականացնել. հարցազրույցների շարք Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ: Նախագահների հետ հաղորդակցվելուց ինձ համար ամենագլխավորը պատասխանատվությունն էր: Ի վերջո նրանք պետության առաջին դեմքերն են, բայց որպես լրագրող եւ հարցազրույց վարող, ես պետք է ուղղեի այն հարցերը,որոնք հետաքրքիր էին ինձ եւ իմ հեռուստադիտողին: Երկու շաբաթվա ընթացքում մեր ստեղծագործական թիմը եղավ հինգ երկրներում: Բավական բարդ էր հարմարվել նախագահների ժամային գրաֆիկին, մնացածը մեր ձեռքերում էր. եթե անհրաժեշտ էր, կարող էինք նկարահանումներն իրականացնել նաեւ գիշերը: Մեկ անգամ մենք նույնիսկ ստիպված եղանք տան սենյակներից մեկում փոքրիկ ստուդիա ստեղծել` բարձր որակի ձայնով: Ամեն անգամ մեզ անհրաժեշտ էր լինում առնվազն չորս ժամ հարցազրույցի համար նախապատրաստելու տարածքը: Միայն լուսավորության համար անհրաժեշտ սարքավորումները կշռում էին կես տոննա:
– Ի՞նչ տեղ է «Միր»-ը հատկացնում մարդասիրական եւ սոցիալական ուղղվածության ծրագրերին:
-«Միր»-ն ակտիվորեն համագործակցում է բարեգործական հիմնադրամների հետ: Օրինակ, արդեն մի քանի ամիս է` մենք ակտիվորեն աջակցում ենք ռուսական «Ժիվոյ» հիմնադրամի ծրագրերին, որտեղ օգնում են գումար հավաքել կարիքավորների բուժման համար: Նրանց պատմություններով ռեպորտաժները պարբերաբար ցուցադրվում են «Միր» հեռուստաընկերության եթերով: Դոնորական ակցիաներն արդեն բարի ավանդույթ են դարձել: Ի դեպ, այդ ակցիաներին մասնակցում են նաեւ մեր Երեւանի կոլեգաները:
–Եթե չեմ սխալվում, այս տարվա նոյեմբերին լրանում է տասը տարին, ինչ դուք ղեկավարում եք հեռուստառադիոընկերությունը: Ո՞րն եք համարում ձեր նախագահության ընթացքում ընկերության ամենակարեւոր ձեռքբերումը:
-Մեզ հաջողվեց «Միր»-ը դարձնել տեղեկատվական տարածքի առանցքը. սա կարծում եմ ամենակարեւոր ձեռքբերումն էր: «Միր»-ի լրագրությունը փաստի լրագրություն է: Մենք հեռուստադիտողին չենք պարտադրում մեր տեսակետը, այլ տալիս ենք փաստերը, որոնց հիման վրա նա կարող է եզրակացություններ անել:
–Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում «Միր»-ի համար:
-Միանշանակ, հաջողակ: 2022 թվականին «Միր», «Միր 24» եւ «Միր HD »-ն կհեռարձակվեն բարձրակարգ Ultra HD ձեւաչափով: Մենք ակտիվորեն կաջակցենք ինտերնետում եւ սոցիալական ցանցերում մեր ծրագրերի դիտմանը` «երկրորդ էկրան»-ի ռազմավարության շրջանակներում, կզարգացնենք ինտերակտիվ հաղորդակցման տեխնոլոգիան հեռուստադիտողների հետ շփման պարագայում:
–Եվ վերջում, առիթից օգտվելով, մեր գործակալության կողմից շնորհավորում ենք Ձեզ եւ «Միր»-ի ձեր գործընկերներին ընկերության 25-ամյակի առիթով եւ մաղթում երկարակեցություն ու ստեղծագործական հաջողություններ:
-Շատ շնորհակալ եմ: Իսկ ես, իմ հերթին, կմաղթեմ առողջություն ու բարգավաճում մեր լրագրող-կոլեգաներին եւ Հայաստանում «Միր»-ի բոլոր հեռուստադիտողներին: