Ինչ պետք է անեն Ռուսաստանում աշխատող հայերը, որպեսզի խուսափեն խնդիրներից. փորձագետի խորհուրդը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչ պետք է անեն Ռուսաստանում աշխատող հայերը, որպեսզի խուսափեն խնդիրներից. փորձագետի խորհուրդը. armeniasputnik.am

Հայաստանում այսօր շատ ակտիվ գործում են արևմտյան հիմնադրամների կողմից ֆինանսավորվող կառույցները: Դրան հակազդելու համար կրթված մասնագետներ են պետք տարբեր ոլորտներում, ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հայկական սփյուռքում, կարծում է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ՏՏ մասնագիտությամբ ռուսական բուհերում սովորող հայաստանցի ուսանողների քանակը: Նման կադրեր նախապատրաստելու հարցում շահագրգռված է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը: Թե ռուսական բուհերին որքանով լուրջ այլընտրանք են Հայաստանում գործող ամերիկյան կամ բրիտանական բուհերը Sputnik-ին տված հարցազրույցում ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը: Զրուցել է Լև Ռիժկովը:

Մաթեմատիկոսներն ու հումանիտար գիտություններ ուսումնասիրողները

– Լևոն Ալբերտովիչ, Հայաստանից ժամանած երիտասարդ ուսանողները ի՞նչ մասնագիտություններ են ընտրում Ռուսաստանում:

– Նրանք ընտրում են ամենատարբեր մասնագիտություններ, ներառյալ` ռազմական, ՊՆ-ի գծով, ԱԻՆ, ՆԳՆ: Մի շարք երիտասարդներ ընտրում են ինժեների մասնագիտությունը, ՏՏ ոլորտը` չէ՞ որ հայերի մոտ լավ զարգացած է մաթեմատիկական մտածողությունը: Պահանջված են նաև հումանիտար ոլորտները` լրագրություն, իրավաբանություն, սոցիոլոգիա, հոգեբանություն:

2000-ականների սկզբին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մի քանի տարի շարունակ ԱՊՀ և Բալթյան երկրներում ռուսաց լեզվի մրցույթներ էր անցկացնում, այդ մրցույթների հաղթողները երաշխավորված բյուջետային տեղեր էին ստանում առաջատար ռուսական բուհերում: Այս նախաձեռնությունը վերածվեց միջպետական փոխանակման ծրագրի: Այդ պատճառով մենք ողջունում ենք ՀՀ ուսանողների համար ռուսական բուհերում սովորելու քվոտաների ավելացման վերաբերյալ կրթության նախարար Օլգա Վասիլևայի նախաձեռնությունը:

– Հասկանալի է, որ այդ նախաձեռնությունը շատ կարևոր է: Ի՞նչ դրական կողմեր եք դուք տեսնում այստեղ:

– Որպեսզի պետությունների, գերատեսչությունների և նախարարությունների ղեկավարների միջև քաղաքական պայմանավորվածություններն իրական շարունակություն ունենան, ինչպես ասում էր Ռուսաստանի նախագահ Պուտինը, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև պետք է ամուր կապեր գոյություն ունենան: Եթե երիտասարդները Հայաստանից Ռուսաստան են եկել, որոկյալ կրթություն են ստացել, ապա հավանաբար, նրանք հետագայում լավ վերաբերմունք կունենան Ռուսաստանի նկատմամբ: Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանն, օրինակ, ժամանակին հենց այս նպատակով էին ստեղծում: Այս համալսարանը աշխարհի տարբեր երկրներում ապագա կառավարիչների համար բարձր որակավորում ունեցող կադրերի դարբնոց էր:

Փակ շղթա

– Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում Հայաստանից Ռուսաստան սովորելու եկած ուսանողները:

– Հիմնական խնդիրը հետագայում աշխատանք գտնելն է: ՀՀ-ում, ցավոք, սահմանափակ են հնարավորությունները, նույնիսկ Ռուսաստանի առաջատար բուհերի ոչ բոլոր ուսանողներն են կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել:

Սակայն Հայաստանում մի շարք ռուսական ընկերություններ և հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ կան: Կարծում եմ, որ պետական մակարդակով կարելի էր աջակցություն ցուցաբերել ռուսական բուհերի հայաստանցի շրջանավարտներին հենց այդ ռուսական ձեռնարկություններում աշխատանքի տեղավորման հարցում, որպեսզի պատրաստված և կրթված երիտասարդությունը, կարողանա տուն վերադառնալ, ոչ թե ստիպված լինի այլ երկրներում աշխատանք փնտրել:

Կարելի է համաձայնեցված արտոնություններ տալ աշխատանքի անցնելու ժամանակ, կամ գուցե օրենսդրորեն պարտադրել ռուսական բուհերի շրջանավարտներին պայմանագրի հիման վրա աշխատել այդ ձեռնարկություններում: Առավել ևս, որ Ռուսաստանը զգալի ռեսուրսներ է ծախսում տարբեր երկրներից երիտասարդ կադրերի պատրաստման համար, կարևոր է, որ նրանք վերադառնան իրենց պետությունները, աշխատանք գտնեն և հետագայում ձևավորեն քաղաքացիական հասարակության ակտիվ ռուսամետ մասը:

– Հիանալի է հնչում, սակայն ինչպե՞ս այդքան աշխատատեղ ստեղծել:

– Ավարտական վկայականը ստանալուց հետո կարելի է շրջանավարտներին ապահովել մեկ-երկու տարվա աշխատանքով` աշխատանքային պրակտիկա անցնելու և երիտասարդ մասնագետի սկզբնական ստաժ ունենալու համար: Օրինակ՝ մարդն ավարտել է «Բանկային գործ» ֆակուլտետը, իսկ նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում: Ասում են՝ առնվազն մեկից երկու տարվա աշխատանքային փորձ է հարկավոր: Սակայն նա չունի այդ փորձը, քանի որ նա իսկզբանե չի կարողանում աշխատանք գտնել, քանի որ չունի փարձ: Փակ շղթա է ստացվում: Այդ պատճառով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում մի շարք շրջանավարտներ կորցնում են իրենց որպես մասնագետի և աշխատում՝ որտեղ ստացվի:

Հումանիտար ոլորտներում այս խնդիրն այդքան սուր չէ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե դուք, օրինակ, լրագրող եք, և մեկ տարի դադարեք գրելը, կկորցնեք որոշակի հմտություններ, սակայն հետո հեշտությամբ դրանք կվերականգնեք: Իսկ տեխնիկական մասնագիտություններում, օրինակ բժշկություն, ավիացիա, ՏՏ, եթե բուհի շրջանավարտը, դիպլոմը ստանալուց հետո չկարողանա մի քանի տարի աշխատանք գտնել, ապա վերջ, նա ֆիզիկապես կորցնում է մասնագիտացումը, նրան հետո այլևս տվյալ մասնագիտությամբ աշխատանքի չեն վերցնի:

 

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am