Հոդացավերը կարող են շատ ցավոտ ու տհաճ խնդիր դառնալ: Սովորաբար դրանք առաջանում են արմունկների, ուսերի և ծնկների հատվածում: Այս խնդրից հաճախ տառապում են 40 տարեկանից բարձր մարդիկ, ինչը դիտվում է որպես ծերացման նշան, սակայն լինում են դեպքեր, երբ հոդացավերն անհանգստացնում են անգամ երիտասարդներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի մեղմել ցավն անգամ առաջին գործածությունից հետո:
Այս փորձված դեղամիջոցը պարունակում է պարզ բաղադրիչներ, որոնք սովորաբար լինում են գրեթե բոլորի խոհանոցում, ուստի այն կարելի է պատրաստել տնային պայմաններում:
Բաղադրությունը.
- 1 ճաշի գդալ մանանեխի փոշի,
- 1 ճաշի գդալ ջուր,
- 1 ճաշի գդալ ծովի աղ (մանր),
- 1 ճաշի գդալ բնական մեղր:
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ստացված մածուցիկ զանգվածը դնել ախտահարված հոդին: Խառնուրդը հարկավոր է ծածկել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել տաք (ցանկալի է բրդյա) կտորով:
Դեղամիջոցը հարկավոր է թողնել 1.5-2 ժամ, որից հետո լվանալ հոդը գոլ ջրով: Ընդ որում՝ այս պրոցեդուրան ցանկալի է անել անմիջապես քնելուց առաջ, որպեսզի դրանից հետո հոդն ամբողջ գիշեր հանգստանա:
Խառնուրդը պետք չէ օգտագործել միայն մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում այս պրեցեդուրան կարելի է կրկնել 4-5 օր:
Սոբորաբար դրական արդյունքը նկատվում է անգամ մեկ պրոցեդուրայից հետո, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է կրկնել: Խառնուրդը կարելի է օգտագործել պատրաստելուց հետո մի քանի օրվա ընթացքում, սակայն այն հարկավոր է պահել սառնարանում և օգտագործելուց առաջ մի փոքր տաքացնել:
Այս բաղադրատոմսի առանցքային բաղադրիչը մանանեխն է: Նույն կերպ այն օգնում է ազատվել նաև գլխացավերից. պարզապես հարկավոր խառնուրդը դնել քունքերին ու ճակատին: Մանանեխն օգնում է նաև մրսածության ու կոկորդի ցավի դեպքում: Այս դեպքում ապաքինումն արագացնելու համար խորհուրդ է տրվում 1 թեյի գդալ մանանեխի փոշի կուլ տալ: