Արքայախնձորն օգտակար է առողջության համար։ Fithacker.ru կայքը ներկայացրել է ամեն օր արքայախնձոր ուտելու մի քանի պատճառ։
- Նյութափոխանակության համակարգ։ Արքայախնձորը բջջանյութ և ջուր է պարունակում, ինչի շնորհիվ նպաստում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին։
- Դիաբետ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 1-ին կարգի դիաբետով տառապող անձանց արյան մեջ շաքարի քանակը ցածր է, եթե նրանք բջջանյութով հարուստ սնունդ են օգտագործում։
- Բուժիչ հատկություններ։ Արքայախնձորը նյութեր է պարունակում, որոնք կրճատում են վնասվածքների ապաքինման ժամանակը, արյունահոսությունը, մեղմացնում են ցավը և այտուցվածությունը։
- Վերարտադրողական առողջություն։ Հայտնի է, որ ազատ ռադիկալները վնասում են առողջությանը, այդ թվում՝ վերարտադրողական համակարգին։ Այդ պատճառով սննդակարգը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, օգտակար է վերարտադրողական առողջությանը։
- Արյան ճնշում։ Արյան ճնշումը կարող եք իջեցնել կալիումի օգտագործման շնորհիվ։ Մարդկանց մեծ մասը չի ստանում այս հանքանյութի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժինը։
- Ասթմայի կանխարգելում։ Մարդիկ, ովքեր բավարար քանակով սննդարար նյութեր չեն օգտագործում, առավել հակված են ասթմայի զարգացման։ Անհրաժեշտ սննդարար նյութերից մեկն էլ բետա-կարոտինն է, որը պարունակում են արքայախնձորը, պապայան, մանգոն, բրոկոլին, դեղձը, դդումը, գազարը։
- Տարիքային դեգեներացիա։ Այս երևույթը կարելի է մեղմացնել մրգերի, հատկապես՝ արքայախնձորի օգտագործման միջոցով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը