Փորկապությունը հաճախ հանդիպող առողջական խնդիրներից է, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներով` տարիքի, անառողջ սննդի, ֆիզիկական պասիվության, ջրի պակասի, և այլն: Ավելին, փորկապությունը կարող է նաև առաջանալ այլ առողջական խնդիրների պատճառով, դրա համար էլ պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մարդը տառապում է աղիքային խնդիրներով: healthyfoodteam կայքն առաջարկում է բնական մի բաղադրատոմս, որը կլուծի այս հարցը:
Բաղադրություն
- 150 գ խուրմա
- 150 գ սև սալորի չիր
- 5 սուրճի բաժակ ջուր
Կտրատեք սալորի չիրն ու խուրման, վրան եռացրած ջուր ավելացրեք: Եփեք այնքան ժամանակ, մինչև մուրաբա ստանաք: Մուրաբան պետք է ուտել ճաշի գդալով: Այն կարող եք ավելացնել թթվասերին կամ այլ՝ ձեզ համար հաճելի աղանդերին:
Սալորի չիրը մանրաթելերի հրաշալի աղբյուր է: Այն նաև հարուստ է սորբինոլով, որը լուծողական հատկություն ունի:
Կարող եք նաև մի քանի սալորի հատիկները լցնել բաժակի մեջ և թողնել, որ մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտ կերեք սալորի չիրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
168.am