Պատկերացրեք՝ Լևոն Արոնյանին բանակ տանեին. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պատկերացրեք՝ Լևոն Արոնյանին բանակ տանեին. asekose.am

«Եթե 18 տարեկանից զորակոչեն բանակ ու 21 տարեկանում տղաները վերադառնան՝ մասնագիտության ընտրության հարցում ավելի քիչ կսխալվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելելով.

«25-26 տարեկանից հետո շատերը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում փոխում են մասնագիտությունը:  Տղաները մեծ մասամբ չեն սովորում, այսօր 100 հոգիանոց կուրսում 10 հոգու կարող ես առանձնացնել, ավելի շատ աղջիկների, որոնք լավ են սովորում: Չնայած լինում են տաղանդավորներ, ա՛յ նրանց ճակատագրի հետ պետք չի խաղալ, հարկավոր է բանակ չտանել: Պատկերացրեք՝ Լևոն Արոնյանին բանակ տանեին: Գյուրզադյանի տղան դպրոցական է, բայց հանճար: Բացառություններ պետք է արվեն: Որպես կանոն՝ նման մարդիկ բանակից շատ հեռու են: Տեսողության խնդիր կա, ինքնամփոփ են և այլն»:

Նրա դիտարկմամբ՝ աշխատանքներ պետք է տարվեն՝ բանակը գրավիչ դարձնելու համար: Օրինակ, եթե երիտասարդը հոգեբան է, ֆիզիկոս կամ բժիշկ, այդ ոլորտում էլ կարող է աշխատանքներ կատարել:

Հոգեբանը չի կիսում նաև տարածված այն մտահոգությունը, թե բանակից հետո չեն սովորում.

«Այնպես չէ, որ լավ ուսանող էր՝ բանակից հետո վատը դարձավ»,- նկատեց Սամվել Խուդոյանը:

asekose.am