Budetezdorovy.ru-ն գրում է, որ, եթե հաստ աղին նորմալ չի կարողանում աշխատել, սկսում է կլանել տոքսինները՝ դրանք հեռացնելու փոխարեն։ Սա կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գլխացավերը, որովայնի փքվածությունը, փորկապությունը, գազերի առաջացումը, քաշի ավելացումը, հոգնածությունն ու քրոնիկական հիվանդությունները։ Հաստ աղին մաքրելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցները։
- Ջուր։ Աղիները մաքրելու լավագույն միջոցը ջուրն է։ Օրվա ընթացքում հարկավոր է 10-12 բաժակ ջուր օգտագործել։ Սա օրգանիզմին կօգնի ազատվել հեղուկի կուտակումից, ինչպես նաև տոքսիններից ու վնասակար նյութերից։
- Խնձորի հյութ։ Խնձորի հյութի պարբերական օգտագործումը կօգնի ազատվել փորկապությունից, լավացնել աղիների վիճակը, նյութափոխանակությունը։ Առավոտյան քաղցած վիճակում 1 բաժակ խնձորի հյութ խմեք։ 30 րոպե անց ջուր խմեք։ Կրկնեք սա օրվա ընթացքում մի քանի անգամ՝ 3 օրվա ընթացքում։ Հիշեք, որ օգտակար է թարմ, մշակման չենթարկված խնձորի հյութը։
- Կիտրոնի հյութ։ Կիտրոնը հակաօքսիդանտ է և մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչի արդյունքում դառնում է հրաշալի մթերք նյութափոխանակության համակարգի համար։
Հաստ աղին մաքրելու համար կիտրոնը կարող եք խառնել մի փոքր ծովի աղի և մեղրի հետ, ավելացնել տաք ջուր։ Ըմպելիքը հարկավոր է օգտագործել քաղցած վիճակում՝ առավոտյան։ Սա կօգնի նաև լավացնել մաշկի որակը, էներգիա կհաղորդի։ Կարող եք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնել մեկ բաժակ խնձորի հյութի հետ, խմել օրվա ընթացքում 3-4 անգամ։
- Բանջարեղենային հյութեր։ Հաստ աղին մաքրելու համար կարևոր է խուսափել տապակած մթերքից։ Վնասակար սննդի փոխարեն՝ օրվա ընթացքում մի քանի անգամ բանջարեղենային թարմ հյութ օգտագործեք։ Դրանք կօգնեն ազատվել տոքսիններից, իսկ դրանցում պարունակվող վիտամիններն ու հանքանյութերը կնպաստեն առողջական վիճակի լավացմանը, էներգիա կհաղորդեն։
- Մանրաթելերով հարուստ մթերք։ Աղիները վնասակար տոքսիններից մաքրելու գործում կօգնի նաև մանրաթելեր պարունակող մթերքը։ Սննդակարգ ներառեք թարմ միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ։
- Յոգուրտ։ Յոգուրտի օգնությամբ աղիներն օգտակար բակտերիաներ են ստանում, ինչը նպաստում է նյութափոխանակությանը և օգնում պայքարել բորբոքային պրոցեսների դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը