Budetezdorovy.ru-ն գրում է, որ հապալասը հաճախ են սուպեր մթերք անվանում, քանի որ այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ 9 պատճառ՝ այս հատապտուղը սննդակարգ ներառելու համար։
Ակտիվացնում է ճարպերի այրման գործընթացը։ Սա է պատճառը, որ հապալասը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Այն հատկապես արդյունավետ միջոց է որովայնի հատվածում կուտակված ճարպերի այրման համար։
Հապալասը մի խումբ բնական ֆիտոնուտրիետներ է պարունակում՝ բուսական սննդարար նյութեր, որոնք ուղեղը պաշտպանում են շրջակա միջավայրի տոքսինների հասցրած վնասից։
Հապալասի մեջ պարունակվող ֆիտոնուտրիետները նվազեցնում են ազատ ռադիկալների մակարդակը, որոնք կապված են ծերացման և մի շարք հիվանդությունների հետ։
Ըստ որոշ հետազոտությունների տվյալների՝ հապալասն օգնում է լավացնել հիշողությունը։
Հապալասը հարուստ է նաև C և E վիտամիններով, ֆոլաթթվով։
Այս հատապտուղը պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, մանգանը, մագնեզիումը և կալիումը։
Հապալասը հակաբորբոքային միջոց է։ Դրա պարբերական օգտագործման դեպքում կարող եք օրգանիզմում նվազեցնել բորբոքումը, ինչն օգնում է ավելի արագ առողջանալ։
Հապալասն օգնում է մեծացնել դոպամինի արտադրությունը. սա մեզ հնարավորություն է տալիս լավ զգալ, բարձր տրամադրություն ունենալ։
Ի վերջո, հապալասը համեղ է, կարելի է դրանից չիր պատրաստել կամ օգտագործել թարմ վիճակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը