Ծնողներս ամեն ինչ արել են, որ մենք հիմա երջանիկ ապրենք. Նարինե Աբգարյան
Advertisement 1000 x 90

Ծնողներս ամեն ինչ արել են, որ մենք հիմա երջանիկ ապրենք. Նարինե Աբգարյան

Նոյեմբերի 11-ին, ժամը  13:00-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի կունենա Ռուսաստանում ամենահայտնի գրողներից Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի շնորհանդեսը։ Գիրքը թարգմանվել է հայերեն, տպագրվել 1000 տպաքանակով, իսկ վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործությանը։

Այս օրերին սիրված գրողը Հայաստանում է։ «Ուրվագիծ» հաղորդմանը տված հարցազրույցում Նարինե Աբգարյանը պատմել է իր անսպասելի հաջողության և ճանաչվածության, քաղաքականության, ապագա ծրագրերի մասին: Wnews.am-ը ներկայացնում է զրույցից հատվածներ.

Հաջողությունը.

«Երևի իմ բախտը պարզապես բերեց, որովհետև բազմաթիվ գրողներ կան, որոնցից քչերն են կարողանոմ հրատարակվել և քիչ են ընթերցվում։ Ինձ հաճախ ասում են՝ որն է իմ գականության գաղտնիքը, եթե իմանայի, բոլորն էդպես կգրեի… երևի բոլորը միամիտ են, պարզ, գյուղական և դրանով են գերում ընթերցողներին։ Բայց իմ պատմությունն իսկապես  մոխրոտիկի պատմություն է։ Եթե իմ հրատարակիչը չտեսներ իմ գործերն ու առաջ չտաներ, ես երևի ոչինչ էլ չէի անի։Ես պրոֆեսիոնալ ընթերցող եմ եղել, երբեք չեմ երազել գրող դառնալու մասին»։

Ինչու՞ ռուսերեն.

«Հայերեն գրելու փորձեր եմ արել, ցավոք իմ մոտ չի ստացվել, որովհետև գրական հայերենս թույլ է, ես բարբառով եմ խոսում՝ չնայած հայկական դպրոցում եմ սովորել։ Ես չէի կարող գրքերս թարգմանել գրական հայերեն։

«Մանյունյա» գիքրը ևս հայերեն է թարգմանված։ Բացի բոլոր առավելություններից, գրքի  վաճառքի գումարն ուղղվելու է բարեգործության»։

Գրականությունն ու քաղաքականությունը.

«Ես քաղաքականությունից հեռու եմ, ժամանակին արդեն այնքան եմ հիասթափվել քաղաքականությունից, որ ասես մեծ սահման եմ դրել իմ ու իրենց մեջ, այդ պատճառով էլ չեմ առնչվում։ Շատ եմ սիրում Բարի Լևինսոնի «Хвост  виляет собакой» ֆիլմը. դա է քաղաքականությունը։ Չեմ կարող գրքերումս քաղաքական այնպիսի լուծումներ առաջացնել, որոնք կարող են իրավիճակը փոխել, իսկ անիմաստ գրելն ավելորդություն է»։

Գրողի ուղերձը.

«Հավատալ բարին, որ մի օր լավ է լինելու։ Ընկվճած եմ այն իրավիճակով, որը տեղի է ունենում Հայաստանում։ Ես հետևում եմ Հայաստանի կյանքին, որքան կարողանում եմ՝ օգնում եմ, հանիպում եմ մարդկանց, խոսում եմ։ Ամենամեծ ցավն ապրում եմ ծնողներիս հանդեպ։ Իննսունականներին, երբ պատերազմ էր, ծանր իրավիճակ էր, ծնողներս չեն լքել հայրենիքը, այդ ցուրտ տարիներին մայրս քանդքնդված դպրոցում դասավանդում էր, հայրս օր ու գիշեր տուն չէր գալիս իր բժիշկ ընկերներով զինվորներին էին օգնում՝ ռմբակոծության տակ, ես, քույրերս ո եղբայրս հանրակացարանում էինք ապրում։ Ծնողներս ամեն ինչ արել են, որ մենք հիմա երջանիկ ապրենք, բայց այդ երջանությունը չկա։ Իրենք յոթանասունն անց են, հիմա Բերդում են ապրում:  Ամենաամոթը, ամենածանրը դա է, դրանից պիտի ամաչի մեր այսօրվա ղեկավարությունը, որ ամեն ինչ չի արել, որ մեր ազգն այնպես ապրի, որ ոչ ոք չասի՝ այս մարդիկ քյասիբ են, աշխարհն ընկած ման են գալիս, կոպեկ կոպեկ իրար են անում, որ ապրեն, չի կարելի այդպես, ես դա ծանր եմ տանում»։

Ամբողջությամբ՝ wnews.am

 



Նման նյութեր