1. Հեռուստացույց
Ամենաքիչ էլեկտրաէներգիա սպառում են ժամանակակից պլազմային և LCD հեռուստացույցները: Նույնը վերաբերում է նաև համակարգչի մոնիտորներին: Նոր մոդելի հեռուստացույցներն ունեն էկոնոմ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս տարեկան մինչև 130-135 կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել:
2. Համակարգիչ
Ժամանակակից համակարգիչների մոդելները ևս տնտեսման հատուկ ռեժիմ ունեն: Այն պետք է միացնել, եթե ավտոմատ կերպով չի ակտիվացել: Այդ պրոցեդուրայից հետո սպառվող էներգիայի քանակը պետք է նվազի 50%-ով:
3. Փոշեկուլ
Այս սարքը ևս կարող է էլեկտրաէներգիա խնայել: Դրա համար բավարար է ժամանակին մաքրել փոշու պարկը և փոխել օդի մաքրման ֆիլտրերը:
4. Բջջային հեռախոս
Ոչ բոլորը գիտեն, որ վարդակի մեջ թողած լիցքավորման սարքն էլեկտրաէներգիա է սպառում նույնիսկ հեռախոսն անջատելուց հետո: Եթե լիցքավորիչը մնում է վարդակի մեջ, սպառվող էներգիայի մինչև 95%-ը զուր կորչում է:
5. Էլեկտրական ջեռոց
Չափով էլեկտրական ջեռոցի ամաններին չհամապատասխանող սպասք օգտագործելու դեպքում կորչում է էլեկտրաէներգիայի մինչև 10%-ը: Էլեկտրականություն խնայելու համար պետք է ընտրել ճիշտ ձևի տակի մասով կաթսաներ, թավաներ, թեյնիկներ, որոնց տրամագիծը հավասար է տաքացվող մակերևույթին: Նաև պետք է միշտ կաթսայի բերանը կափարիչով ծածկել առաջին ուտեստներ պատրաստելիս: Դա կօգնի մինչև 20% էլեկտրաէներգիա խնայել:
6. Լվացքի մեքենա
Լվացքի մեքենան կարող է չափից շատ էներգիա ծասել, եթե լվացքի առավելագույն ծավալը գերազանցվում է, կամ լվացքն այդ ծավալից քիչ է լինում: Առաջին դեպքում էներգիայի գերծախսը կկազմի 10-15%, երկրորդ դեպքում՝ մինչև 30%:
7. Սառնարան
Սառնարանը պետք է լինի ցուրտ տեղում, ջերմություն արձակող իրերից հեռու: Եթե տարածքում, որտեղ սառնարանն է, ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի, էլեկտրաէներգիայի սպառումն ավելանում է 100%-ով: