Յոթ մթերք, որոնք օգնում են կանխել աղիների քաղցկեղը
Advertisement 1000 x 90

Յոթ մթերք, որոնք օգնում են կանխել աղիների քաղցկեղը

Բրիտանացի ու նորվեգացի գիտնականները պարզել են, թե որ մթերքները կարող են օգնել կանխել աղեստամոքսային հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի առաջացումը։ Այդ եզրակացությունները կատարվել են Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության հիման վրա։

Հետազոտողներին հաջողվել է ապացուցել, որ աուտոֆագիայի (սեփական վնասակար կամ վնասված տարրերի կլանումը բջջի կողմից) արտաբջջային մեխանիզմը սխալ աշխատանքի դեպքում կարող է բորբոքում առաջացնել։ Գիտնականները հայտնաբերել են Kenny սպիտակուցը, որի հետ կապակցված է այդ պրոցեսի կարգավորումը։ Երբ աուտոֆագիան սխալ է աշխատում՝ նման պրոտեինը կուտակվում է ու առաջացնում բորբոքում։

Այդ հայտնագործությունը կարող է օգնել հաստ աղիի քաղցկեղի կամ Կրոնի հիվանդության բուժմանն ու կանխարգելմանը ։

Մի շարք մթերքներ, սակայն, դրական ազդեցություն են թողնում աուտոֆագիայի պրոցեսի վրա ու հետևաբար օգնում են կանխել բորբոքային պրոցեսներն ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։ Աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման համար առավել արդյունավետ են համարվում․

Նուռը

Խաղողի կարմիր տեսակները

Տանձը

Սունկը

Ոսպը

Սոյան

Կանաչ ոլոռը

med.news.am