Նոյեմբէրի 4 ին գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Գերմանիայում հայկական խորովածը Հույների, ռուսների, ուկրաինացիների, հոլանդացիների, լեհերի, սերբերի, թուրքերի աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաև Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը: Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը:
Օտարերկացիների դատին հանձվեց Լաուներբուրգ-Էլբեի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով և սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաև Աննա Իշխանյանի ձեռքերով պատրաստված ղափաման և հայկական տարազի նախշերով զարդարված տորթը: Հայկական տաղավարում առկա էր անուշաբույր լավաշը, ավանդական գաթան, ավելուկը և հայկական այլ ուտեստներ:
Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի ձեռքով պատրաստած հայկական, ավանդական խորովածը: Գերմանական Լեեր քաղաքի կենտրոնական այգում հայկական պուրակ հիմնադրած Թովմասյանների ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը, որը փառատոնի պատվավոր հյուրն էր, հետաքրքիր մանրամասներ պատմեց այդ միջոցառումից: Գերմանիայում հայկական խորովածը «Երբ հայտարարվեց, որ մասնակից թիմերը կարող են իրենց ավանդական ուտեստները հյուրասիրել ներկաներին, մենք սկսեցինք պատրաստել հայկական ավանդական խորոված: Խորովածի հոտն արագ տարածվեց, կարճ ժամանակ անց մեր տաղավարի մոտ արդեն հերթեր էին գոյացել:
Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ հայկական խորովածը կաթվածահար էր արել միջմշակութային այդ փառատոնը: Տեսնելով այդ ամենը՝ միջոցառման կազմակերպիչները խնդրել էին մեզ ժամանակավորապես կանգնեցնել խորովածի պատրաստումը: Պարզվում է՝ մյուս տաղավարներից դժգոհություն էին հայտնել, որ բոլոր հյուրերը կուտակվել են միայն հայկական տաղավարի շուրջ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ խնդրանքին ընդառաջ գնալուց հետո, կարճ ժամանակ անց խորովածի հոտը կրկին իրենց տաղավար էր բերել հյուրերին: