Պարզապես վիտամինային ռումբ․ Սերկևիլի օգտակար հատկություններ, որոնց մասին դուք չգիտեք
Advertisement 1000 x 90

Պարզապես վիտամինային ռումբ․ Սերկևիլի օգտակար հատկություններ, որոնց մասին դուք չգիտեք

Ի համեմատ մնացած աշնանային մրգերի, սերկևիլը զբաղեցնում է ամենաուշ հասնող մրգերի մեջ առաջին հորիզոնականը, սակայն դա ավելի օգտակար է։

Սերկևիլի օգտակար հատկությունները առողջության համար

Սկզբից պետք է նշել, որ սերկևիլը պարունակում է շատ վիտամին A, վիտամին  Е, С, РР և В, ինչպես նաև բազմաթիվ մակրո և միկրոէլեմենտներ։ Նրա պարունակության մեջ մտնում են կալիումը, նատրիումը և պեկտինային նյութեր։

Շնորհիվ օգտակար նյութերի, սերկևիլը օգտագործում են բուժման նպատակով։ Այն պայքարում է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ պանկրեատիտը, անեմիան, սկլերոզը և հիպերտոնիան։ Այս պտուղը նաև արդյունավետ է աղեստամոքսային տրակտի դեպքում։

Այն նաև օգտագործում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Սերկևիլի սերմերի արգանակը օգտագործվում է որպես շատ հիվանդությունների դեմ պայքարելու միջոց, ներառյալ անգինան։ Որպեսզի այն ստանաք, հարկավոր է 5-10 գրամ սերկևիլի սերմ և 100 մլ․ ջուր։

Բաղադրիչներ՝

  • 2,5 կգ հասած սերկևիլ,
  • 2 կգ շաքար,
  • 300 մլ․ ջուր,
  • 300 գրամ հունական ընկույզ,
  • 1 կիտրոն։

Պատրաստումը՝

Շատ մանրարկիտ լվացեք սերկևիլը։

Այնուհետև կտրեք այն 4 մասի և նաև կտրեք մեջտեղի այսպես ասած «ոսկրային» հատվածը։ Որպեսզի կտրատած սերկևիլը չսևանա, դրեք այն լիմոնաթթվով ջրի մեջ։

Դրանից հետո եփեք սերկևիլը 1-2 րոպե, հանեք և թողեք, որ սառչի։ Ջուրը մի թափեք, այն ձեզ դեռ պետք կգա։

Ջրին, որում եփվել է սերկևիլը, ավելացրեք 700 գրամ շաքար և թողեք կրակի վրա՝ անընդհատ խառնելով։

Երբ շաքարը լուծված լինի, ավելացրեք այնտեղ սերկևիլը, խառնեք և թողեք որ եռա։ Թող եռա 10 րոպե, դրանից հետո հանեք այն և թողեք 10-12 ժամ։

Հաջորդ օրը հարկավոր է կրկնել նույն գործընթացը՝ ավելացնելով նորից 700 գրամ շաքար, եռացնելով 10 րոպե և նորից թողնել 10-12 ժամ։

3-րդ օրը լցրեք մնացած շաքարը, կտրտած ընկույզները և կիտրոնը։ Նորից եռացրեք 10 րոպե կամաց կրակի վրա և փակեք ապակե տարայի մեջ։

Վերջ հրաշք միջոցը պատրաստ է։ Այժմ դուք ունեք համեղ և օգտակար սերկևիլ ձմեռվա համար։

hayinfo.net