Արմավը կարելի է անվանել աշնանт ամենամեծ պահանջարկն ունեցող մթերքներից մեկը։ Պարզվում է, ո ր այն ոչ միայն համեղ է , այլև շատ օգտակար առողջության համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս աշնանը արմավ ավելի հաճախ ուտելու մի քանի պատճառ․
- Արմավը դրական է ազդում մարսողական համակարգի վրա ու օգնում է պայքարել փորկապությունների դեմ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։ Հետաքրքիր է, որ արմավները պարունակում են և լուծելի և չլուծվող մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել մարսողական համակարգը, դրանով իսկ աղիքներին հնարավորություն տալով ավելի լավ աշխատել։ Այս նյութերը նաև նվազեցնում են կոլիտների, չարորակ ուռուցքների ու թութքի հավանականությունը։
- Արմավը ամրապնդում է սրտի առողջությունը։ Համարվում է, որ արմավը օգտակար է մի շարք սրտանոթայն հիվանդությոնների կանխարգելման համար։
- Արմավները հարուստ են մագնիումով , իսկ այդ հանքանյութը ունի հզոր հակաբորբոքային ու հանգստացնող ազդեցություն։
- Արմավը նվազեցնում է զարկերակային ճնշումը, դրանով իսկ ևս մեկ դրական ազդեցություն թողնելով սրտանոթային համակարգի վրա։
- Արմավը նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։ 14 տարվա ընթացքում հրապարակված 7 հետազոտությունների մետա վերլուծությունը ցույց է տվել որ սննդակարգում յուրաքանչյուր 100 մգ մագնիումի առկայությունը 9 տոկոսով նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։
- Արմավը նպաստում է առողջ հղիությանն ու ծննդաբերությանը։ Բազմաթիվ հետազոտություններ հանգել են այն եզրակացության, որ արմավը օգտակար է ապագա մայրերի համար, քանի որ բարերար է ազդում հղիության ու ծննդաբերության վրա։ Ծննդաբերությանը նախորդող 4 շաբաթների ընթացքում արմավի գործածումը զգալիորեն նվազեցնում է ծննդաբերության արհեստական ստիմուլյացիայի անհրաժեշտությունը, նաև թեթևացնում երկունքի ցավերն ու կրճատում ծննդաբերության տևողությունը։
- Արմավը լավացնում է ուղեղի աշխատանքը։ Եթե հավատանք հետազոտություններին, որոնք հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում, վիտամին B6 –ի բավարար քանակությունը կապակցված է ուղեղի աշխատանքի բարելավման հետ։ Իսկ արմավը հարուստ է այդ վիտամինով։