Fithacker.ru-ն գրում է, որ դիաբետի առկայության դեպքում կենսակերպը մեծ նշանակություն ունի։ Եթե տառապում եք այս հիվանդությամբ, նշանակում է՝ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեք, կարողանաք ղեկավարել սթրեսը, հետևել առողջ սննդակարգի կանոններին։ Այս 11 մրգերը սննդակարգ կարող են ներառել նաև դիաբետով տառապող անձինք, քանի որ դրանք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն։
- Խնձոր։ Խնձորն օրգանիզմն ապահովում է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։
- Բալ։ Բալի գլիկեմիկ ինդեքսը 22 է։ Այն հարուստ է վիտամին C-ով, երկաթով, կալիումով, ֆոլաթթվով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։
- Սև սալոր։ Սև սալորը մի շարք նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են դիաբետով տառապող անձանց։
- Գուավա։ Այս միրգը մեծ քանակով վիտամին C ու կալիում է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։
- Թուրինջ։ Թուրինջի գլիկեմիկ ինդեքսը 25 է։ Այն վիտամին C ու բջջանյութ է պարունակում։
- Ավոկադո։ Ավոկադոն օգնում է հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն բջջանյութ ու հագեցած ճարպեր է պարունակում։ Այս միրգն օգնում է պահպանել սրտի առողջությունը։
- Կիվի։ Այս միրգը ևս հարուստ է վիտամին C-ով, բջջանյութով ու կալիումով։ Այն ընդամենը 56 կալորիա է պարունակում։
- Ծիրան։ Ծիրանը մոտավորապես 19 կալորիա է պարունակում և ապահովում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 50 տոկոսը։
- Դեղձ։ Դեղձը մեծ քանակով կալիում, բջջանյութ, A և C վիտամիններ է պարունակում։
- Նարինջ։ Այս ցիտրուսային միրգը կօգնի թարմանալ, կնպաստի առողջության պահպանմանը։
- Տանձ։ Տանձը մեծ քանակով բջջանյութ ու A. B1, C, E վիտամիններ է պարունակում։ Այն օգնում է բարձրացնել իմունիտետը, իջեցնել խոլեստերինի մակարդակը և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը