Դավիթ Երեմյան՝ մեկ կրպակից մինչև հայտնի ռեստորանային ցանց. banks.am
Advertisement 1000 x 90

Դավիթ Երեմյան՝ մեկ կրպակից մինչև հայտնի ռեստորանային ցանց. banks.am

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունը, որը միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները, վերջին շրջանում առավել հաճախ է ներկայանում նաև իր սոցիալական ծրագրերով: Կազմակերպության անցած ճանապարհի մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

Վերջերս Երևանում յուրօրինակ ձևաչափով ներկայացավ «Շերեփ» ռեստորանը: Ինչպիսի՞ն էր ճանապարհը առաջին «Պանդոկ Երևանից» մինչև «Շերեփ»:

– Ճանապարհը, իհարկե, լի էր խոչընդոտներով, բազում մարտահրավերներով, բայց, ամենակարևորը՝ չափազանց հետաքրքիր էր և ուսանելի:

2001 թվականին իմ քույրիկից մի քանի հարյուր դոլար վերցրեցի և «Ռոսիա» կինոթատրոնի գետնանցման տարածքում փոքր կրպակ բացեցի, որտեղ երկու հոգով խորոված էինք պատրաստում: Ժամանակի ընթացքում բացեցի երկրորդ, երրորդ, չորրորդ կրպակը:

Այնուհետև, «Ռոսիա» կինոթատրոնի մոտ բացվեց «Երևանի խաչապուրին». սա թերևս կարող ենք համարել իմ մուտքը ռեստորանային բիզնես՝ մինչև «Պանդոկ Երևանի» հայեցակարգի մշակումը:

Բիզնես սկսելու իմ ձգտումը, երևի, ավելի վաղ է արտահայտվել` դեռևս դպրոցական տարիքից փոքր միջոցներով հիմնել էի գետնանուշի մշակման, շաքարապատման և փաթեթավորման արտադրամաս, որն ուներ իր հաճախորդները: Այդ դժվար տարիներին անհրաժեշտ էր մի կարևոր գործով զբաղվել և ինչ-որ կերպ օգտակար լինել ընտանիքին: Այս նախաձեռնությանը հաջորդեց գետնանցման կրպակների փուլը, քանի որ հետաքրքրվածությունս սննդի սպասարկման ոլորտի նկատմամբ բավականին մեծ էր, և հասավ մինչև «Շերեփ» ռեստորան:
Չնայած ջանքերիս և ձեռք բերած հաջողություններիս` աշխատանքային գործունեությանս ընթացքում անընդմեջ բախվել եմ ծնողներիս թերահավատությանը: Թերևս, դա էլ ինձ ուժ էր տալիս և առաջ տանում, քանի որ մեծ էր հակառակն ապացուցելու ձգտումս:

Կար նաև այլ գործոն, որն ինձ ուղղակիորեն մղում էր դեպի առավել մասշտաբային և հետաքրքիր բիզնես ծրագրեր: Ես ծնվել եմ Երևանում, սիրում եմ այս քաղաքը, պարտական եմ այս քաղաքին ինչպես մարտահրավերների, այնպես էլ իմ բոլոր հաջողությունների համար: Ցավալի էր անընդմեջ լսել մարդկանց, որոնք փնովում էին Երևանը, և իրենց կյանքում տեղի ունեցած բոլոր անհաջողությունները վերագրում քաղաքին, երկրին: Առավել անհասկանալի էին երիտասարդների բողոքները և կարծիքներն այն մասին, որ «այստեղ անելիք չկա», պետք է դուրս գնալ երկրից՝ այն դեպքում, երբ ոչինչ չէին անում իրավիճակը փոխելու համար: Ինձ համար նույնիսկ պատվի հարց էր գործով հակառակն ապացուցելը:

– «Պանդոկ Երևանի» գաղափարն ինչպե՞ս ծնվեց:

– Ժամանակի ընթացքում հասկացա, որ կարող եմ ավելին անել: Որոշ ուսումնասիրություններից հետո ինձ համար պարզ դարձավ, որ մեր քաղաքում բացակայում է հայկական խոհանոցի իրական համն ու հոտը ներկայացնող, մոռացված կամ մոռացման եզրին գտնվող ուտեստներ մատուցող, սեփական ձեռագիրն ունեցող հայկական ռեստորանը, որն իր մեջ կամփոփեր տնական սննդի հայեցակարգը:
Կարևորագույն բաղադրիչներն են որակը` օգտագործվող սննդամթերքի թարմ լինելը, պատրասման եղանակը` դարերով պահպանված և մեզ հասած բաղադրատոմսերը, որոնք նորովի են ներկայացված, ինչպես նաև հաճելի միջավայրը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց զգալ անկաշկանդ ու հանգիստ, ինչպես տանը:

Հիմնվելով այս հայեցակարգի, ինչպես նաև գին-որակ ճիշտ հարաբերակցության վրա` 2006թ. Խորենացի փողոցում բացվեց առաջին «Պանդոկ Երևանը»: Առաջին ռեստորանի հաջողությունն այնքան մեծ էր, որ հյուրերին այլևս չէինք կարողանում ընդունել՝ տեղ չունենալու պատճառով: Արդյունքում լսում էինք, որ մարդիկ միմյանց ասում են. «Մի՛ գնացեք «Պանդոկ Երևան», միևնույն է, տեղ չի լինելու»:

Ամբողջը՝ banks.am



Նման նյութեր