McKinsey & Co խորհրդատվական ընկերության հետազոտական ինստիտուտի գնահատականներով, մինչև 2030թ. ամբողջ աշխարհում 375 միլիոն մարդ ստիպված կլինի նոր մասնագիտություն ստանալ, որպեսզի ավտոմատացման և ռոբոտաշինության աճող գործընթացների պատճառով չմնա ամբողջովին առանց աշխատանք: Եթե այս գործընթացն ավելի արագ ընթանա, քան հիմա, ապա՝ ինչպես նշում են մասնագետները, 13 տարի անց, շուրջ 800 միլիոն մարդ` զարգացած և զարգացող երկրներում, կարող է դառնալ գործազուրկ:
Ավտոմատիզացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում 2030 թ. ավելի քան 375 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հատկապես նրանք ովքեր զբաղված են ֆիզիկական աշխատանքով կամ որի աշխատանքը կապված չէ ամենօրյա խնդիրների հետ, պետք է նոր հմտություններ յուրացնեն, քանի որ նրանց աշխատանքը, ամենայն հավանականությամբ, կկատարեն ռոբոտներ:
Այս մասին ասվում է McKinsey Global ինստիտուտի կողմից՝ «Ավտոմատացման և ռոբոտիկայի ազդեցությունը մարդկային ռեսուրսների վրա» թեմայի վերաբերյալ, նոր ուսումնասիրության մեջ: Փորձագետները նշում են, որ կարող է նաև այնպես լինել, որ առանց 2030 թ․-ին առանց աշխատանքի մնա գրեթե 800 միլիոն մարդ, կամ աշխարհում աշխատուժի մեկ հինգերորդ մասը: Սա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե տնտեսապես զարգացած երկրները բարձրացնեն աշխատանքի ավտոմատացման և ռոբոտաշինության տեմպը:
Իր նոր ուսումնասիրության մեջ McKinsey Global Institute-ը վերլուծել է 46 երկրներում շուրջ 800 մասնագիտության աշխատատեղերի հնարավոր զարգացումը: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ ներկայիս տեխնոլոգիաներով 2030թ-ին այդ մասնագիտությունների 60% -ը ռոբոտացված կամ ավտոմատացված կլինեն, իսկ լրիվ ավտոմատացված կլինի ավելի քան 5%-ը:
Ամենից շատ մեքենաները և ռոբոտները աշխատատեղեր կզբաղեցնեն Չինաստանում (մոտ 230 միլիոն), Հնդկաստանում (շուրջ 120 միլիոն) և ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում 2030 թ-ին կարող է կրճատվել է մոտ 73 միլիոն աշխատող, քանի որ նրանց աշխատանքը կկատարվի ռոբոտների կողմից, միայն 53 միլիոն մարդ էլ պետք է ամբողջովին վերապատրաստվի նոր մասնագիտության համար, իսկ 20 միլիոն աշխատող, պարզապես ավելի վատ աշխատանք պիտի կատարի:
Բայց նրանք, ովքեր աշխատում են մարդկանց հետ, կամ որոնց աշխատանքը պահանջում է բարձր գիտելիքներ, դեռ կարիք չունեն իրենց աշխատատեղի համար անհանգստանալ, դրանք գիտնականներն են, ուսուցիչները, բժիշկները, IT մասնագետները, սոցիալական աշխատողները, ինժեներները, այգեպանները, փականագործները և այդպես շարունակ:
Բայց և այնպես, փորձագետները նշում են, որ այստեղ կան նաև դրական կողմեր, եթե, իհարկե, հնարավոր լինի հաղթահարել ամենադժվար խնդիրը` վերապատրաստել միլիոնավոր աշխատողների:
Ռոբոտների հետ մրցակցությունը հաշվի առնելով, աշխատողները ստիպված կլինեն անընդհատ բարելավել իրենց որակավորումը և նոր մասնագիտություններ սովորել: Դա կնպաստի աշխատուժի արտադրողականության բարձրացմանը, որը կնպաստի տնտեսական աճին և աշխատավարձի բարձրացմանը: Ստանալով ավելին, աշխատողները ավելի շատ գումարներ են ծախսելու, և դա, իր հերթին, կստեղծի ավելի քան 360 միլիոն նոր աշխատատեղ:
Միևնույն ժամանակ McKinsey-ն չի ակնկալում, որ մարդկային աշխատուժի պահանջարկը կնվազի:
«Մենք հավատում ենք, որ հետագայում, էլ ավելի մեծ պահանջարկ կլինի մարդկանց աշխատանքի մեջ, նույնիսկ աճող ավտոմատացման ֆոնի վրա: Օրինակ, որ պետք է հոգ տանել ծեր մարդկանց մասին այն երկրներում որտեղ բնակչությունը ծերանում է, զարգացնել և ներդնել նոր տեխնոլոգիաներ, բարձրացնել էներգիայի օգտագործման արդյունավետությունը և լուծել բնապահպանական խնդիրները, արտադրել ապրանքներ և ծառայություններ աճող միջին դասի համար զարգացող երկրներում, էլ չենք ասում ինֆրաստրուկտուրայի և շինությունների մասին, որոնք անհրաժեշտ են գնալով ավելի ուրբանիզացվող հասարակությանը»,- ասում է հետազոտության հեղինակներից՝ Մայքլ Չուին: Հետազոտողները նաև չեն բացառում, որ ավտոմատացման գործընթացը կարող է դանդաղ ընթանալ, և ընդամենը 10 մլն աշխատող ստիպված կլինի մասնագիտություն փոխել:
Նմանատիպ տեխնոլոգիական փոփոխություններ արդեն տեղի ունեցել են պատմության մեջ, հիշեցնում են հետազոտողները, բայց նրանք չեն հանգեցրել երկարաժամկետ գործազրկության: Օրինակ, ԱՄՆ-ում անհատական համակարգիչների ներդրումը 1980թ-ին հանգեցրել է որոշակի աշխատատեղերի կրճատման, բայց և թույլ է տվել ստեղծել 15,8 միլիոն նոր աշխատատեղ այն մասնագիտությունների համար, որտեղ անհատական համակարգիչ է օգտագործվում: