Պետք չէ հույսեր փայփայել, որ հեռախոսը ձեր անձնական և գաղտնի տարածքն է։ Մեր օրերում գոյություն չունի տեխնիկա, որը խոցելի չէ։
Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ եղանակներով կարող են կոտրվել հեռախոսները, որ նշաններ են վկայում խնդրի առկայության մասին, և ինչպես կարելի է պաշտպանել սեփական տեղեկատվությունը։
Ինչպես կարող են հասանելիություն ստանալ ձեր հեռախոսին
Ամենահեշտ տարբերակը մի քանի րոպեով ձեր հեռախոսը վերցնելն ու լրտեսական ծրագրեր ներբեռնելն է, ինչպիսիք են Spy phone app-ը, Spyzie-ը, Spyera-ն:
Հեռախոսին հասանելիություն կարելի է ստանալ չպաշտպանված Wi-Fi-ի միջոցով։
Անծանոթ USB-port-ի միանալու դեպքում մեծ է սեփական տվյալներն այլ անձանց տրամադրելու հավանականությունը։
SMS fishing. այս դեպքում ձեզ ուղարկում են հղում պարունակող հաղորդագրություն։ Դուք այն բացում եք, քանի որ այնտեղ իբր ձեր բանկային հաշիվն է, լուսանկարը և այլն։ Ներբեռնելով ֆայլը՝ հեռախոսի բովանդակությունը տրամադրում եք չարագործներին։
Որ նշաններն են վկայում, որ հեռախոսը կոտրել են
Հեռախոսը կտրուկ սկսել է արագ լիցքաթափվել։ Սա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ հեռախոս է ներբեռնվել ձեր կողմից չվերահսկվող հավելված։
Հեռախոսը տաքանում է։ Սա ևս կարող է վկայել այն մասին, որ առանց ձեր իմացության՝ հեռախոսում հավելված է աշխատում։
Հեռախոսն ինքնուրույն վերբեռնվում է, համարներ հավաքում, ծրագրեր միացնում։ Եթե հեռախոսի օպերացիոն համակարգը չի խափանվել, սա կարող է վկայել գաղտնալսման մասին։
Հեռախոսի զանգերի հատվածում առկա են անծանոթ համարներ։
Չեք կարողանում անջատել հեռախոսը։ Անջատվելու փոխարեն՝ գադջեթը կարող է տարբեր ծրագրեր բացել։
Փակ վայրերում խոսակցության ընթացքում առաջանում են խափանումներ կամ արձագանք։
Ինչպես պաշտպանվել
Եթե ձեզ հաղորդագրություն են ուղարկել, որը հղում է պարունակում և որում չեք տեսնում ամբողջական URL-ը, մի բացեք այն։
Եթե հեռախոսը լիցքավորում եք անծանոթ համակարգչով, միացնելու ժամանակ ընտրեք միայն լիցքավորելու տարբերակը։
Մի օգտագործեք գաղտնաբառերը հիշելու ռեժիմը։
Անջատեք Wi-Fi-ին ավտոմատ միանալու ֆունկցիան։
Մի միացեք կասկածելի անուններ ունեցող Wi-Fi ցանցերի։ Նախապատվություն տվեք գաղտնաբառերով պաշտպանված ցանցերին։
Հասարակական վայրերում Wi-Fi-ի միացած լինելու պայմաններում բանկային գործարքներ, գնումներ մի կատարեք։
Եթե հեռախոսն աշխատում է Android ծրագրային ապահովմամբ, հուսալի հակավիրուսային հավելված ներբեռնեք։
Իհարկե, գաղտնաբառ մտածեք հեռախոսի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը